Բաժիններ՝

ԱՀԿ-ի փորձագետները այցելել են Ուհանի վիրուսաբանության ինստիտուտ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մի խումբ փորձագետներ, որոնք ուսումնասիրում են COVID-19 կորոնավիրուսի ծագման հարցը, փետրվարի 3-ին այցելել են Ուհանի վիրուսաբանության ինստիտուտ: Այդ մասին հաղորդում են Պեկինի ԶԼՄ-ները։ Ինստիտուտ այցելությանը մեծ ուշադրություն է հատկացվում, քանի որ, ըստ առանձին վարկածների, համավարակն սկսվել է հենց նրա լաբորատորիայից կորոնավիրուսի արտահոսի արդյունքում: Այդպիսի ենթադրություններ, մասնավորապես, հնչեցրել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես անհամբերությամբ սպասում եմ շատ արդյունավետ օրվա՝ այստեղ հանդիպելով հանգուցային մարդկանց հետ եւ տալով այն բոլոր կարեւոր հարցերը, որոնք անհրաժեշտ է տալ»,-ինստիտուտ մեկնելուց առաջ ասել է թիմի կազմի մեջ մտնող ԱՀԿ-ի փորձագետ Փիթեր Դասզաքը՝ EcoHealth Alliance ոչ առեւտրային ոչ կառավարական կազմակերպության նախագահը: Աշխարհի 12 երկրներից միջազգային փորձագետների թիմը, որի մեջ մտնում է նաեւ Ռուսաստանի ներկայացուցիչը, գլխավորում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կենդանաախտային վարակների եւ պարենային անվտանգության գծով փորձագետ Փիթեր բեն Էմբարեքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս