Այսօր՝ ժամը 17:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կլինի Ազատության հրապարակում՝ հանդիպելու քաղաքացիների հետ և քննարկելու Շարժման գործունեության հետ կապված հարցեր:
«Վերջին տարիներին մեր հ/ը սեփականատիրոջ՝ Սամվել Մայրապետյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը, որը զուգորդվել է մեզ լռեցնելուն ուղղված բազմաթիվ և հետևողական քայլերով, մեզ մոտ կասկածի տեղ չի թողնում, որ վերոնշյալ որոշումն ամբողջապես տեղավորվում է նույն տրամաբանության մեջ»,- մասնավորապես գրված էր նամակում:
Հայաստանի կոտրված ողը. «Սա կլասիկ դավաճանություն էր». 5րդ ալիքի «Կիրակնօրյա Հայլուրը»:
«Այս հարցերը մենք միշտ բարձրաձայնում ենք, սակայն կառավարությունը սիրուն ձևով խուսանավում է։ Եթե Սյունիքում անվտանգության խնդիրը լուծված չէ, ինչքան ուզում են՝ թող բնակելի տներ կառուցեն, այսօր գլխավոր խնդիրը մնում է անվտանգության խնդիրը։ Ադրբեջանցիները հիմա էլ անցել են հոգեբանական պատերազմի, Սյունիքում դեպի Կապան գնացող ճանապարհին կա ցուցանակ՝ «բարի գալուստ Ադրբեջան», սա ի՞նչ է, եթե ոչ՝ հոգեբանական բռնության փորձի օրինակ»,- նշեց Սրբուհի Գրիգորյանը։
Նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո մի խումբ փաստաբաններ ու իրավաբան-գիտնականներ պետական դավաճանության մասին հաղորդում էին ներկայացրել դատախազություն՝ Նիկոլ Փաշինյանի դեմ: Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է, որ դատախազությունը նման դեպքերում պարտավոր է հստակ որոշում կայացնել կա՛մ քրեական գործ հարուցելու, կա՛մ քրեական գործի հարուցումը մերժելու մասին, կա՛մ էլ ներկայացված հաղորդումը պետք է ուղարկեր ըստ քննչական ենթակայության:
«Կարծում եմ՝ անլուրջ ենք վերաբերվում գերտերությունների հետ աշխատանքին, նաև անլուրջ եմ վերաբերվում Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելուն։ Այս ամենը պետք է դիտարկել մեկ ընդհանուր տրամաբանության ներքո»,- հավելեց Ս. Սարգսյանը։
Ինդոնեզիայի Ճավա կղզում 20 մարդ անհայտ կորել եւ եւս 14-ը լուրջ վնասվածքներ է ստացել սողանքի հետեւանքով:
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար, իրավաբան Արթուր Ղազինյանի խոսքով՝ դատախազության գործողությունները, այն է՝ փաստաբանների ու իրավաբանների ներկայացրած՝ պետական դավաճանության մասին հաղորդումների հիման վրա քրեական գործեր չհարուցելը, պետք է հետագայում ստանան իրավական, կամ, որ ավելի հավանական է՝ քրեաիրավական գնահատական:
Փաստաբանները 2020 թվականի դեկտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության մասին հաղորդում էին ներկայացրել դատախազություն: Դատախազությունը գործն ուղարկել էր ՀՔԾ, որը, ըստ օրենքի, պետք է որոշում կայացներ՝ կամ գործ հարուցելու, կամ գործի հարուցումը մերժելու մասին, կամ պետք է հաղորդումն ուղարկեր ըստ ենթակայության: Մինչդեռ ՀՔԾ-ն բոլորովին այլ որոշում է կայացրել, որի դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան:
Գրել եմ ուղիղ մեկ տարի առաջ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ էին անցկացնում Նախիջևանում, իսկ հողատուն պատրաստվում էր ՍԴ հարցով հանրաքվեին։ Հիշում եմ, թե ինչ վայնասուն բարձրացավ գրածիս կապակցությամբ, ինչպես ոգևորվեցին նորաթուխ ու հնամաշ ապազգայինները, քանի խմբագրական ու ստատուս գրեցին իմ դեմ։
Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) տասնյակ անդամներ ձերբակալվել են։ Բաթման և Այդըն շրջաններում ԺԴԿ-ական առաջնորդների տներում ոստիկանական խուզարկություններ են ացկացվել։
Տասնվեց մարդ զոհվել եւ հինգը ծանր վերքեր են ստացել Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում բեռնատարի շրջվելու հետեւանքով: Այդ մասին հաղորդել է նահանգի ոստիկանությունը։
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Նովոսիբիրսկի եւ Տոմսի մարզերի վարչությունները ձերբակալել են ՌԴ-ի քաղաքացու եւ մերձավոր արտասահմանի երկրներից մեկի քաղաքացու Ռուսաստանում արգելված «Քաթիբա Թաուհիդ վալ Ջիհադ» ահաբեկչական կազմակերպության ֆինանսավորման քերական գործի շրջանակում, ասված է Անվտանգության դաշնային ծառայության Նովոսիբրիսկի մարզի վարչության հաղորդագրության մեջ։
Պատերազմից հետո Հայաստանում տեղի են ունենում հարսանիքներ։ Մի դեպքում՝ ընդգծված զուսպ, համեստ՝ եկեղեցի, փոքր հավաք կամ անգամ առանց դրա։ Այլ դեպքերում, ընդ որում՝ դեկտեմբերից սկսած, հայտնի հարսանեկան սրահները լեփլեցուն են, բարձր տոնական երաժշտությունը չի դադարում ողջ երեկո, արտերկրից բերվող կատարողներներով, շոու-ծրագրերով և այլն։ Այնպես, ինչպես միշտ եղել է։ Մի դեպքում մարդիկ ներքին զսպվածությամբ երջանկություն են մաղթում նորապսակներին, մյուս դեպքում հայտնի հարսանեկան երգացանկն է և ինքնամոռաց դոփյունը։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Ապացույց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից:
Իսկ վիրտուալ աշխարհը շարունակում է սնվել ու գոյատեւել իրական Հայաստանի հաշվին։ Իրական Հայաստանից վիրտուալ աշխարհի մի Նիկոլը, մի տասնյակ նախարարները, ութսունքանի դեպուտատները եւ մի քանի հազար համբակ պողոսները ամեն օր մի գյուղ, մի արոտավայր, մի զոհ, մի գերի տալով թուրքին, մուծում են իրենց գոյության կոռն ու բեգյարը»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2020 թվականի մարտի 19-ի n 367-ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշում է ստորագրել.
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գիտեք՝ ինչի՞ եք բոլորդ անհամբեր սպասում Նախագահ Սարգսյանի հարցազրույցին. որովհետև 20 տարի ու ավել ապրել եք/ենք միֆերի Հայաստանում, իսկ 2018-ին էդ միֆերի արդյունքում «մերժեցիք Սերժին»:
Սիրիայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները փետրվարի 15-ին դիմագրավել են իսրայելական հրթիռային գրոհը Դամասկոսի շրջակայքի վրա: Փետրվարի 15-ին այդ մասին հայտնել է SANA գործակալությունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավորած մասնագետների միջազգային խմբի անդամ, դոկտոր Պիտեր Դասզակի կարծիքով՝ չղջիկների միջոցով նոր տեսակի կորոնավիրուսի փոխանցման տարբերակը ամենահավանականն է: Նա ենթադրել է, որ վարակի նախնական տարածման վայրը կարող է լինել Չինաստանի հարավը կամ Հարավարևելյան Ասիան:
Այս մարդիկ պետք է գիտակցեն, որ սեփական խելք չունենալը և իրականությունը չճանաչելը, սեփական կոմֆորտի կամ ուրախ ապրելու խաթր՝ ինքնախաբեությամբ զբաղվելը գուցե քրեորեն պատժելի չէ, բայց յուրօրինակ ոճիր է։ Ոճիր, որը մի օր անխուսափելիորեն բերում է պատժի։
Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի օկուպացիան սկսվեց Երևանում և Ստեփանակերտում հայ ազգի պարտությամբ, հետևաբար Արցախի ազատագրումը պետք է սկսվի Երևանում և Ստեփանակերտում հայ ազգի հաղթանակով»։
Ճապոնիայում ուժի մեջ է մտել օրենք, որը նախատեսում է տուգանել այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր չեն հետևում կորոնավիրուսի տարածման դեմ կիրառվող սահմանափակումներին:
Հրապարակված տվյալների համաձայն՝ Թուրքիայում բնակություն հաստատած օտարերկրացիների թիվը ի տարբերություն նախորդ տարվա, 2020-ին նվազել է 197 հազար 770 մարդով (13 տոկոսով)՝ այն կազմելով 1 միլիոն 333 հազար 410։
2020 թվականի արդյունքներով Թուրքիան առաջինն է այն պետությունների շարքում, որոնց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մեղավոր է ճանաչել իրավախախտումների մեջ։
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Հայաստանի պահանջատիրությունը և միջազգային ճանաչման հարցով Սփյուռքի ակտիվությունը մշտապես դիտարկվել է խնդիր Թուրքիայի համար»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ Թուրքիային ուղղված ուղերձներին։
Կապիտոլիումի գրոհը տխուր էջ է ԱՄՆ-ի պատմության մեջ, իսկ Դոնալդ Թրամփի դեմ մեղադրանքների էությունը կասկածի ենթակա չէ: