Ինդոնեզիայում 20 մարդ է անհայտ կորել սողանքի պատճառով
Ինդոնեզիայի Ճավա կղզում 20 մարդ անհայտ կորել եւ եւս 14-ը լուրջ վնասվածքներ է ստացել սողանքի հետեւանքով: Փետրվարի 15-ին այդ մասին հայտնել է Ինդոնեզիայի ANTARA գործակալությունը՝ վկայակոչելով Տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի ազգային գործակալությունը։
Ողբերգությունը տեղի է ունեցել անցած գիշեր Նգետոս գյուղում (Արեւելյան Ճավայի նահանգ): «Վնասվածքներ ստացած բնակիչներին բժշկական օգնություն է ցույց տրվել տեղում, մեջբերում է ANTARA-ն գործակալության ներկայացուցիչ Ռադիտյա Ջաթիի խոսքը:- Պատահարի հետեւանքով քանդվել է ութ տուն»: Նրա խոսքով՝ սողանքի պատճառը շարունավկող տեղատարափ անձրեւներն են: Պատահարի վայրում ընթանում են որոնողական-փրկարարական աշխատանքներ՝ ոստիկանության եւ բանակի, ինչպես նաեւ կամավորների ներգրավմամբ: Բացի դրանից, կղզում մի քանի գյուղ հեղեղման գոտու մեջ է հայտնվել երկու վարարած գետերի պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: