Բաժիններ՝

Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ կուսակցության տասնյակ անդամներ են ձերբակալվում

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) տասնյակ անդամներ ձերբակալվել են։ Բաթման և Այդըն շրջաններում ԺԴԿ-ական առաջնորդների տներում ոստիկանական խուզարկություններ են ացկացվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բաթմանում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 8 ԺԴԿ-ական գործիչ, որոնց թվում՝ շրջանի վարչական ղեկավարներից Գյուլիստան Սյոնյուքը։ Նրանցից չորսը հարցաքննությունից հետո ազատ են արձակվել։

Իսկ ԺԴԿ կենտրոնակայանի ղեկավար Թայֆուն Գյունեյը, ԺԴԿ երիտասարդական խորհրդի անդամներ Մեհմեթ Էմին Սալմանը և Սեիդ Ալի Դողանը, ինչպես նաև՝ ԺԴԿ Բաթմանի շրջանային կենտրոնի ղեկավար Մուրաթ Քըլըչը հարցաքննությունից հետո պահվել են Բաթմանի շրջանային ոստիկանատանը։

Այդընում ևս շրջանային գլխավոր դատախազի վարույթում գտնվող մի հետաքննության շրջանակում ԺԴԿ անդամների դեմ հատուկ գործողություն է իրականացվել։ Գործողության արդյունքում 13 կին գործիչ է ձերբակալվել։ Խուզարկության է ենթարկվել նաև կուսակցության Այդընի կենտրոնակայանի շենքի։ Ձերբակալված կանայք առողջապահական ստուգումներից հետո տարվել են Այդընի շրջանային ոստիկանատուն։

Նշենք, որ փետրվարի 13-ին ԺԴԿ-ն հայտարարություն էր տարածել, համաձայն որի՝ վերջին երկու օրում տարբեր քաղաքներում ընդհանուր առմամբ 143 մարդ է ձերբակալվել, որոնց մեծ մասը երիտասարդներ են։ Այդ հայտարարությունից հետո ԺԴԿ-ական բազմաթիվ գործիչների տներում խուզարկություն է կատարվել, որին հարջորդել են ձերբակալությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս