Բայդենը մեկնաբանել է Սենատի կողմից Թրամփի արդարացումը
Կապիտոլիումի գրոհը տխուր էջ է ԱՄՆ-ի պատմության մեջ, իսկ Դոնալդ Թրամփի դեմ մեղադրանքների էությունը կասկածի ենթակա չէ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը՝ մեկնաբանելով իր նախորդին արդարացնելու Սենատի որոշումը:
«Թեեւ վերջնական քվեարկությունը չի հանգեցրել դատապարտման, մեղադրանքների էությունը կասկածի ենթակա չէ»,- ասված է Բայդենի հայտարարության մեջ, որը տարածել Է Սպիտակ տունը:
Թրամփին նկատմամբ ցանկանում էին իմպիչմենտի որոշում կայացնել ապստամբության հրահրման համար, սակայն այդ առաջարկը փետրվարի 13-ին չի ստացել Կոնգրեսի վերին պալատի անդամների մեծամասնության աջակցությունը: «Կողմ» է քվեարկել 57 սենատոր, իսկ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է եղել 67 ձայն հարյուրից։
Բայդենը հիշեցրել է, որ իմպիչմենտի օգտին քվեարկողներից 7-ը հանրապետականներ են եղել;
«Նույնիսկ նրանք, ովքեր դեմ էին քննադատությանը, ինչպես, օրինակ, Սենատում փոքրամասնության առաջնորդ Մակքոնելը, համարում են, որ Դոնալդ Թրամփը մեղավոր է «իր պարտքը պատասխանատվության արժանի ձևով չկատարելու համար եւ «գործնականում և բարոյապես պատասխանատու է Կապիտոլիումում բռնության սադրանքի համար»,- հավելել է Բայդենը:
Թրամփն ավելի վաղ այդ գործընթացն անվանել էր «վհուկների որս» եւ խոստացել «շարունակել Ամերիկայի մեծության ճանապարհը», ինչպես նաեւ նշել է, որ առջեւում «չափազանց շատ աշխատանք կա»: