«Գիտեք՝ ինչի՞ եք բոլորդ անհամբեր սպասում Նախագահ Սարգսյանի հարցազրույցին…». Սամսոնյան
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գիտեք՝ ինչի՞ եք բոլորդ անհամբեր սպասում Նախագահ Սարգսյանի հարցազրույցին. որովհետև 20 տարի ու ավել ապրել եք/ենք միֆերի Հայաստանում, իսկ 2018-ին էդ միֆերի արդյունքում «մերժեցիք Սերժին»:
Մերժեցիք Սերժին ու արդյունքում մերժեցիք 3-րդ հանրապետության հպարտությունը՝ Արցախի գոյությունն ու հաղթանակը:
Մերժեցիք անկախ Հայաստանի ապագան ու դա արեցիք մեեեծ խանդավառությամբ, ձեր 16-17 տարեկան երեխաներով մերժեցիք ու արդյունքում ստացաք 5000 դիակներ հենց էդ սերնդից:
Մերժեցիք Սերժին ու հանձնեցիք Արցախը, իսկ հիմա սպասում եք Սերժի հարցազրույցին, որ հասկանաք՝ ձեր մերժածի հետևանքները վերացնելու հարցում Սերժն ինչ ներդրում է ունենալու:
Ընդհանրապես, 2018 թվականի դեպքերը մեր պատմության դասագրքերում պետք ա մնան որպես հայ ազգի ինքնակործանման հավաքական ակտի գործնական օրինակ, ու սերունդներին պետք ա կրթել նենց, որ տեղի ունեցածի կրկնությունը բացառվի, եթե իհարկե էդ ժամանակ պետությունը դեռևս գոյություն ունենա»:
Գիտեք՝ ինչի՞ եք բոլորդ անհամբեր սպասում Նախագահ Սարգսյանի հարցազրույցին. որովհետև 20 տարի ու ավել ապրել եք/ենք միֆերի…
Posted by Narek Samsonyan on Sunday, February 14, 2021