Բաժիններ՝

Չղջիկների միջոցով նոր տեսակի կորոնավիրուսի փոխանցման տարբերակը ամենահավանականն է․ Պիտեր Դասզակ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավորած մասնագետների միջազգային խմբի անդամ, դոկտոր Պիտեր Դասզակի կարծիքով՝ չղջիկների միջոցով նոր տեսակի կորոնավիրուսի փոխանցման տարբերակը ամենահավանականն է: Նա ենթադրել է, որ վարակի նախնական տարածման վայրը կարող է լինել Չինաստանի հարավը կամ Հարավարևելյան Ասիան:

«Եթե հարկավոր լիներ ասել, թե որ ճանապարհով է եղել (կորոնավիրուսի տարածումը), ապա ես ենթադրում եմ, որ վիրուսը ծագել է Հարավարևելյան Ասիայում կամ Հարավային Չինաստանում չղջիկներից՝  անցնելով վայրի կենդանիների ֆերմային»,- The New York Times պարբերականին տված հարցազրույցում ասել է Դասզակը:

Դասզակը նշել է, որ չղջիկներից կարող էին վարակվել նման ֆերմաներից մեկի աշխատակիցները կամ կենդանիները:

Նա նշել է, որ վայրի կենդանիներից կորոնավիրուսը միջանկյալ կապի միջոցով փոխանցելու գաղափարը չինացի հետազոտողների և ԱՀԿ առաքելության անդամների կողմից միջազգային թիմի վերջին օրը կայացած համատեղ քննարկման ժամանակ ստացել է ամենամեծ աջակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728