Բաժիններ՝

Նովոսիբիրսկում և Տոմսկում ահաբեկիչներին ֆինանսավորող խումբ են ձերբակալել

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Նովոսիբիրսկի եւ Տոմսի մարզերի վարչությունները ձերբակալել են ՌԴ-ի քաղաքացու եւ մերձավոր արտասահմանի երկրներից մեկի քաղաքացու Ռուսաստանում արգելված «Քաթիբա Թաուհիդ վալ Ջիհադ» ահաբեկչական կազմակերպության ֆինանսավորման քերական գործի շրջանակում, ասված է Անվտանգության դաշնային ծառայության Նովոսիբրիսկի մարզի վարչության հաղորդագրության մեջ։

«Ռուսաստաանի Անվտանգության դաշնային ծառայության Նովոսիբիրսկի եւ Տոմսկի մարզերի վարչությունների կողմից Նովոսիբրսկում եւ Տոմսկում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կասեցվել է Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Քաթիբա Թաուհիդ վալ Ջիհադ» միջազգային ահաբեկչական կազմակարպության միջտարածաշրջանային բջջի մասնակիցների հակաօրինական գործունեությունը, որոնք մասնակցել են ահաբեկչական գործունեության ֆինանսավորմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշված է, որ մերձավոր արտասահմանի երկրներնց մեկի քաղաքացու եւ Ռուսաստանի քաղաքացու նկատմամբ, որին Նովոսիբիրսկ են բերել Տոմսկի մարզից, հարուցվել է քերական գործ՝ Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 205.1-րդ հոդվածի 1.1 մասով («Օժանդակություն ահաբեկչական գործունեությանը»): Կասկածյալները 2020 թվականին փողեր են փոխանցել բանկային քարտերի, որոնք օգտագործվել են ահաբեկչական կազմակերպության կարիքների համար: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728