Կիպրոսը մարտի 1-ից պլանավորում է իր օդանավակայանները բացել արտասահմանից ժամանողների համար եւ երկրների համար գունավոր կոդավորում է սահմանում՝ կախված նրանցում COVID-19-ի տարածման տեմպերից։
Իսրայելի կառավարությունը հաստատել է Իսրայել մուտքի եւ Իսրայելից ելքի արգելքը երկու շաբաթով՝ մինչեւ մարտի 6-ը երկարաձգելու որոշումը, արգելք, որն սկզբնապես սահմմանվել էր հունվարի 26-ից մինչեւ փետրվարի 20-ը: Այս մասին հայտնել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուի դիվանատունը։
Վրաստանում վերջին օրը հայտնաբերվել է COVID-19-ով ախտահարման 388 նոր դեպք, հաղորդվում է Stopcov.ge կառավարական կայքում։
Նախորդ տարի փետրվարին հորդորեցինք ԱԱԾ-ին բացահայտել հայտնի շրջանակների կոնկրետ ֆեյքերին: ԱԱԾ տարածեց հաղորդագրություն և… ուրիշ ոչինչ:
Այսօր Ազատության հրապարակում կայանալու է ընդդիմության միասնական հանրահավաքը, որի մասին ազդարարվում է մեկ ամսից ավելի։ Այդ ընթացքում այսօրվա հանրահավաքի հետ կապված՝ գեներացվել է հանրային բավական մեծ սպասում՝ այն իմաստով, որ բոլորը հայտարարել են՝ հանրահավաքը լինելու է ամենամեծը, ամենավճռականը, ամենաբեկումնայինը։ Ընդդիմությունն այսօրվա հանրահավաքի հետ կապված՝ սահմանել է շատ բարձր նշաձող, ինչը նշանակում է, որ եթե հանրահավաքի բովանդակությունն այդ նշաձողից ցածր եղավ, կարող է մեծ հիասթափություն առաջացնել հասարակության շրջանում։
Սառչելուց մեռած միջին տարիքի տղամարդու են գտել Թբիլիսիի Ուզնաձե փողոցում գտնվող զբոսայգում:
Թուրքիայի Այդըն շրջանում փետրվարի 14-ին ձերբակալված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) կին անդամները ազատ են արձակվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը ձերբակալվեցին. նրանց առաջադրվել է միանգամից 3 հոդված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Ն.Ֆ.Գամալեյայի անվան կենտրոնի վիրուսաբան, պրոֆեսոր Ալեքսանդր Բուտենկոն ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես կարող է զարգանալ կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը գարնանը։
Փաստաբան Երվանդ Վարոսյանը «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին ԱԱԾ բերման ենթարկելը համարում է անլուրջ զբաղմունք, իսկ Ազգային անվտանգության ծառայության բակ էլ եկել է ընդամենը իր աչքերով տեսնելու, թե ինչ ասել է 1937 թվական։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անցյալ շաբաթվա վերջից արդեն Երևանում է: Նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ բժիշկների հորդորով նախագահը բուժումը շարունակում է նաև Երևանում:
Քառյակ Մեդիայի համահիմնադիր Արման Սաղաթելյանը ԱԱԾ շենքի առջև աշխատող մեր թղթակցի հարցին, թե զարմանալի չէ՞ արդյոք, որ ԱԱԾ մեկուսարան է բերման ենթարկվում Կարեն Բեքարյանը, պատասխանեց․ «Ոչինչ էլ զարմանալի չէ, ավելին Ձեզ ասեմ՝ այսօր ցանկացած մտածող մարդ, նույնիսկ մարդ, որը գուցե մտածում է և այդքան էլ հրապարակավ չի հայտնում իր մտածելու արդյունքները, մի գուցե շատ ավելի նեղ շրջանակում է այն ներկայացնում, այնուամենայնիվ, վտանգված է։ Ցանկացած մտածող մարդ այսօր երկրում վտանգված է»:
Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայություն էր հրավիրվել նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան և իրավապաշտպան Գոհար Մելոյանը:
Փաստաբան Դավիթ Ավագյանը հայտնում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային բերման ենթարկելու մասին:
«Հենց նոր ստացա տեղեկություն այն մասին, որ ազատությունից զրկված է Արա Սաղաթելյանը, բացի այդ տարածքներ են խուզարկվել՝ առանց դատարանի թույլտվության»:
Արդեն տեղեկացրել ենք, որ այս րոպեներին փորձագետ Կարեն Բեքարյանը գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունում։
«Մարտական ոգին պահելն այլ բան է, սուտը՝ բոլորովին այլ բան: Ստով ոգի պահել չէր կարելի: Մենք այնտեղ էինք, տեսնում էինք, որ Ջաբրայիլը հանձնված է, Արա լեռը, 9-րդ կիլոմետրը հանձնված են, բայց մեզ ասում էին՝ Ջաբրայիլի համար մարտերը շարունակվում են: Արդեն մենք ինքներս սկսում էինք չհավատալ՝ ինչի՞ համար է այս ամենն արվում: Այնտեղ գտնվողներն ասում էին՝ սա ի՞նչ խաղ է»,- ասաց ռազմական բժիշկը:
Փաստաբան Հակոբ Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ քիչ առաջ ավարտվել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աշխատասենյակի խուզարկությունը։ Նա բերման է ենթարկվել ԱԱԾ։
«Քառյակ մեդիա»-ի հիմնադիր Կարեն Բեքարյանին ժամեր առաջ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները բերման են ենթարկել ԱԱԾ։
Ավելի ուշ այդ ժամանակահատվածում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել էր Նախիջևանի սահմանի նոր դիրքերը և ցուցումներ տվել պաշտպանական նոր բնագծերի կոմունիկացիոն ենթակառուցվածքի ստեղծման վերաբերյալ։
Գերմանիան ևս 1,5 մլրդ եվրո կհատկացնի համաճարակի դեմ պայքարի համար, ներառյալ COVAX մեխանիզմը, որի նպատակն է պատվաստանյութերով ապահովել զարգացող երկրները:
Գերմանիայի առողջապահության նախարարության ղեկավար Ենս Շպանը զգուշության կոչ է արել COVID-ի հետ կապված սահմանափակումներն աստիճանաբար հանելու հարցում, նշելով, որ իրավիճակը դեռեւս լիակատար հսկողության ներքո է։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշել է վերադառնալ Փարիզի կլիմայի համաձայնագրին, որից ԱՄՆ-ը դուրս էր եկել 2017 թվականին այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ:
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Իհարկե, նա՝ Փաշինյանը, ինքնակամ չի հեռանալու, բայց նրան հասցնելու են այն վիճակին, որ կանգնի դատարանի առաջ։ Փաշինյանին պետք է խեղդի այդ 5000 զոհի արյունը, իսկ Շիրակի մարզի այն խեղճ մարդկանց հետ կատարվածի համար, երբ տեքստեր էին տվել ու կանգնեցրել նրանց Փաշինյանի առաջ, ներում չի լինելու Փաշինյանին»,- ասաց Եսայանը։
Հայաստանի իշխանությունները Ղարաբաղի առումով իրենց պահեցին այնպես, ինչպես Սադամ Հուսեյնի գեներալները, որոնք դավաճանեցին նրան։ Պատերազմի պարտության պատճառը Հայաստանի քաղաքական ղեկավարության գործողություններն էին։ Կոնֆլիկտի ժամանակ իշխանությունն ամբողջովին ապակազմակերպեց կառավարումը։ Հայաստանի ղեկավարությունն իրեն պահեց ոչ թե՝ որպես Լեռնային Ղարաբաղի, այլ՝ Ադրբեջանի դաշնակից։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմին չեղարկել Իրանի նկատմամբ Դոնալդ Թրամփի սահմանած բոլոր պատժամիջոցները:
Երբ ես ասում եմ, որ Նիկոլն արդեն չկա, բավականին խելոք մարդիկ ինձ հակադարձում են՝ ո՞նց թե, կա։ Ես պատասխանում եմ՝ ինչո՞վ է դա արտահայտվում, ինչո՞վ է Նիկոլը իշխանություն, ի՞նչ ազդեցություն ունի։ Պատասխանն այսպիսին է. մի կողմից՝ նա իրոք չկա, պետության հետ նրա առնչությունը նվազագույն է, բայց մյուս կողմից էլ՝ դեռ կա։ Դեռ նա´ է իշխանություն համարվում։
«Գոնե քարոզչական մակարդակում ռուսական կողմը որոշակի ճնշում գործադրում է Ադրբեջանի վրա՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու համար։ Այլ խնդիր է, թե որքանով այդ ջանքերն արդյունավետ կլինեն, և որքանով ադրբեջանական կողմը պատրաստ կլինի նման անդամակցության։ Կարծում եմ՝ Բաքվի բռնապետին ձեռնտու չի լինի իր իշխանությունը սահմանափակելը։
Թուրքիայի տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի կողմից կազմակերպված «Թուրքիա-Ադրբեջան գործարար ֆորում» միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, Առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը, Էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը և երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչներ։