Դավաճան կապիտուլյանտը ետ չի կանգնում իր դավաճանական ընթացքից․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Քառյակ մեդիա»-ի հիմնադիր Կարեն Բեքարյանին ժամեր առաջ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները բերման են ենթարկել ԱԱԾ։
Այս պահին ԱԱԾ շենքի բակում են հավաքվել ինչպես «Քառյակ մեդիա»-ի մյուս համահիմնադիրներն, այնպես էլ մի շարք իրավապաշտպաններ և վերլուծաբաններ։
168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը դեպքի վերաբերյալ նշեց, որ կատարվածը հերթական շոուն է և փոխանակ Արցախի հարցի բանակցային գործընթացի լավագույն մասնագետ Կարեն Բեքարյանի հետ աշխատեն՝ իրավիճակը փրկելու համար, անում են ճիշտ հակառակը։
«Սա ցույց է տալիս, որ դավաճան կապիտուլյանտը որևէ կերպ ետ չի կանգնում իր դավաճանական ընթացքից և շարունակում է այն մարդկանց և այն ուժերին հալածել, որոնք կարող են նպաստել երկրում ստեղծված իրավիճակի լուծմանը։ Լուծում ունեցող մարդկանց փաստացի հալածում են»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Կարեն Բեքարյանին մեղսագրվող արարքին՝ կեղծ ֆեյսբուքյան էջերով տեղեկություններ տարածելուն, ապա Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ դա ընդամենը հիվանդ երևակայության արդյունք է։
Մանրամասները՝ տեսանյութում։