Սատանա է բռնում, ՀԴՄ կտրոն է ստուգում, այսօր էլ՝ մտավորական ինչ-որ փորձագետների է մասկի շոուներով այստեղ բերման ենթարկում․ Արման Սաղաթելյան

Քառյակ մեդիայի համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում է։ 168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացնում Կարեն Բեքարյանի տանը։

Քառյակ Մեդիայի համահիմնադիր Արման Սաղաթելյանը ԱԱԾ շենքի առջև աշխատող մեր թղթակցի հարցին, թե զարմանալի չէ՞ արդյոք, որ ԱԱԾ մեկուսարան է բերման ենթարկվում Կարեն Բեքարյանը, պատասխանեց․ «Ոչինչ էլ զարմանալի չէ, ավելին Ձեզ ասեմ՝ այսօր ցանկացած մտածող մարդ, նույնիսկ մարդ, որը գուցե մտածում է և այդքան էլ հրապարակավ չի հայտնում իր մտածելու արդյունքները, մի գուցե շատ ավելի նեղ շրջանակում է այն ներկայացնում, այնուամենայնիվ, վտանգված է։ Ցանկացած մտածող մարդ այսօր երկրում վտանգված է։

Ցանկացած այլախոհ, այլ ընկալում ունեցող, այլ մտածելակերպ, անհամաձայն, այս կապիտուլյատան իշխանություններին ընդդիմախող ցանկացած ոք, այսօր կարող է հայտնվել այս իրավիճակում»։

Դիտարկմանը, թե գուցե այս կերպ իշխանությունը փորձում է վախեցնել, որ սպասվող հանրահավաքին չլինեն քաղաքացիներ, ընդդիամդիր գործիչներ, նա արձագանքեց․

«Ես չգիտեմ՝ իրենք ինչ են ուզում, որովհետև ես մի քանի անգամ հրապարակավ դրա վերաբերյալ արտահայտվել եմ, ես վաղուց հրաժարվել եմ ողջամտության և տրամաբանության շրջանակներում բացատրել այս կապիտուլյանտների գործողությունները կամ անգործությունը․ դա ուղղակի հնարավոր չէ և անիմաստ։

Իրենց իսկ ընկալումները կարող ենք պատկերացնել, այսինքն՝ դա ծանոթ ձեռագիր է, և այս կառույցը անընդհատ վերածել արդեն ռեպրեսիվ համակարգի՝ բուն իր գործառույթները թողած։

Դուք պատկերացնո՞ւմ եք, Բեքարյա՛նը․ մտավորական մարդ, փորձագետ, զանգահարել են, որ տուն ենք եկել խուզարկության, շտապել է տուն, և այդ դիմակավորված, զինված ինչ-որ․․․, այսինքն՝ ի՞նչ է սա, ի՞նչ կրկես է սա և ի՞նչ նպատակներ կարող է հետապնդել, Աստված գիտի։

Գիտեք, տուժողը այս կառույցն է․ սիրտս ցավում է, ես դա ամենայն անկեղծությամբ եմ ասում։ Ես լավ գիտեմ Անվտանգության Ծառայությունների պատմությունը, և դա հպարտության առարկա էր ինչպես նաև մեր ազատամարտի պատմությունները՝ և՛ երրորդ հանրապետության օրոք, և՛ Անկախության տարիներից ի վեր։ Այս կառույցում լեգենդար մարդիկ են աշխատել, լեգենդար օպերացիաներ են իրականացրել․ ինչի՞ են վերածել այս համակարգը, հասկանում եք․ սատանա է բռնում, ՀԴՄ կտրոն է ստուգում, կապիտուլյանտի գողացած դուխիներն է որոնում, այսօր էլ՝ մտավորական ինչ-որ փորձագետների է մասկի շոուներով այստեղ բերման ենթարկում։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում»։

Ի դեպ, քիչ առաջ 168.am-ը տեղեկացրեց նաև, որ խուզարկել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի բնակարանը, ապա նաև նրան բերման ենթարկել ԱԱԾ։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728