Արցախյան վերջին պատերազմից հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանը քրեական հետապնդում է սկսել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ՝ նրան մեղադրելով ցեղասպանության հանցակազմով նախատեսված արարքի մեջ: Ադրբեջանական իրավապահ մարմինների թիրախում էին հայտնվել նաև Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, Արցախի ներկայիս արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, այլ անձինք: Որոշ տվյալներով՝ նրանց թիվն անցնում է 140-ից:
Եվրոպայի եւ Ռուսաստանի ժողովուրդներին մերձեցնելու լավագույն միջոցը ՌԴ-ի եւ ԵՄ-ի միջեւ այցագրային ռեժիմի դյուրացումն է:
Շենթոփը հայտնել է, որ Հարավային Կովկասի վերաբերյալ Թուրքիայի տեսլականն է՝ ձևավորել կայունություն, ընդհանուր անվտանգություն և համագործակցության դաշտ, որը հիմնված կլինի տարածաշրջանի հանձնառության վրա:
Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման վայրը դեռ չի որոշվել, բանակցությունների արդյունքների շուրջ մամուլի ասուլիս չի պլանավորվում:
Այսօր Հայաստանի աշխատուժի շուկայում ձևավորվել է կառուցվածքային լրջագույն դիսբալանս (անհավասարակշռություն) կամ կառուցվածքային գործազրկության խնդիր: Շատերն ունեն ինչ-որ մասնագիտություններ, որոնք, սակայն, պետք չեն կամ պահանջված չեն աշխատուժի շուկայում: Միևնույն ժամանակ, կան մասնագիտություններ, որոնք պահանջված են, բայց այդ մասնագիտությամբ ու պահանջվող որակավորումով աշխատողներ չկան:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի մեկնաբանում ԱՄՆ-ում իր դեսպան նշանակվելու վերաբերյալ որևէ հարց։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին։
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարդ, ով այնքան հաճախ է խմբագրել իր կենսագրությունը, որ հայտնվել է ապրած ու հորինած կյանքի իրարամերժության կենտրոնում՝ խոսում է նախագահի հայտարարություններից։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի կերպով հրազեն, փամփուշտներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Եթե Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) արձագանքը կանխատեսելի էր, քանի որ տվյալ ծառայությունը վաղուց է Հայաստանում վերածվել Փաշինյանի և նրա «ուսապարկերի» խմբակի անձնական թիկնազորի մի մասի, ապա խորհրդարանական ընդդիմության արձագանքը առնվազն անհասկանալի էր: Խորհրդարանական ընդդիմությունն անգամ չշոշափեց այդ հարցը:
Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի ստորին պալատի ներկայացուցիչ Քրիս Հոլդենը ներկայացրել է օրենքի մի նախագիծ, որով նահանգը պարտավորվելու է դադարեցնել ներդրումները Թուրքիայում:
2021 թվականի փետրվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սամադովն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 36606/08) գանգատի վերաբերյալ որոշումը:
«Տե՛ր կանգնենք մեր հայրենիքին». Արագած Ախոյանը՝ փետրվարի 20-ի հանրահավաքի մասին. ՈւՂԻՂ
Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գյումրու թիվ 25 դպրոցի ուսուցիչներին ու ծնողներին տեղեկացնում են, որ ռազմական դրության ժամանակ դասադուլ անելու իրավունք չունեն ու եթե դասադուլ են արել, ապա նաև աշխատավարձ չեն ստանա, գործը ուղարկվելու է դատախազություն:
«Վերջնականապես ուզում եմ հերքել թեզը, թե պարտվել է հայոց բանակը: Մեր բանակը կազմված էր առյուծ տղաներից»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը:
«Այս գործն ու իշխանություններին քննադատելն իրար հետ ի՞նչ կապ ունեն։ Ես իշխանություններին քննադատել եմ՝ տեսնելով, որ նրանց գործունեությունը մեր ազգին դեպի անդունդ է տանում։ Ես այդ գործունեությունն եմ քննադատում»,- եզրափակեց Մխիթար Զաքարյանը։
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար, Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի ղեկավար, իրավաբան Արթուր Ղազինյանի խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել կառավարման համակարգի ներսում հակակշիռների ձևավորմանը, ինչպես նաև հայկական շահի վրա հիմնված մարմիններին՝ բանակ, ոստիկանություն, ԱԱԾ, որոնք, ըստ նրա, պետք է գործեն օրենքով ու Սահմանադրությամբ իրենց գործառույթների, ոչ թե քաղաքական իշխանության քմահաճույքների տիրույթում:
Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Մարգարյանի շահերի պաշտպան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «գործը ջուր է»: ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով այս փաստին, ասաց, որ իրենց համար սա կանխատեսելի էր:
Այս ծրագրում Թուրքիան արևմտյան կորպորացիաների համար ունի առանցքային դեր, հետևաբար Ռուսաստանի հետ երկարաժամկետ համագործակցություն ունենալ չի կարող, ինչը շուտով իրեն զգացնել կտա նաև Հարավային Կովկասում:
Լրատվության ոլորտի մասնագետները չեն ընդունում Գլխավոր դատախազության կողմից լայն քննարկման դրված օրինագիծը, որով առաջարկվում է պետական ծառայողներին վիրավորելու կամ զրպարտելու համար նախատեսել տուգանք, իսկ նույն արարքը ԶԼՄ-ով կամ հրապարակային այլ եղանակով՝ անելու դեպքում՝ տուգանք կամ ազատազրկում:
Վաղը կայանալիք հանրահվաքից, Նիկոլից ավելի շատ, անհանգստացած է Ալիևը, քանզի շատ քաջ գիտակցում է իր պաշտպանության տակ գտնվող փաշինյանական ռեժիմի անկման իր համար ծանր հետևանքները:
Այսօր Նիկոլի ու նրա նմանների միջոցով, թուրքը քեզ ցանկանում է դարձնել զանգված, որ վերջապես պրծնի Հայկական հարցից ու մեզանից։
Ամերիկայի հայկական համագումարի և տեղի հայ համայնքի ջանքերի շնորհիվ հակահայկական գրառում պարունակող գովազդային պաստառը հեռացվել է Ֆիլադելֆիայի I-95 մայրուղուց:
Ազգային ժողով են հրավիրվել ՄԻՊ Արման Թաթոյանն ու կառույցի աշխատակազմի ներկայացուցիչներ, քննարկվել են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Ինչպես տեղեկացնում են ԱԺ-ից՝ նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով օրենքում նախատեսվող փոփոխությունները, նշել է դրանք կատարելու շարժառիթը. «Արգելվելու է լրատվամիջոցներին տեղեկություն հրապարակելիս հղում տալ անանուն աղբյուրների: Չգովազդել անհայտ ծագում ունեցող լրատվամիջոցներին, ստուգել տեղեկատվությունը մատուցելուց առաջ»:
«Ինչպես Երրորդ նախագահը շեշտեց, մենք բանակցում էինք, թե ինչ ենք վերցնելու, ինչ ենք ստանալու». այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Արցախյան խնդրի շուրջ բանակցությունների օրակարգին, ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցից հետո, բազմաթիվ պատասխանների հետ, նաև նորանոր հարցեր ի հայտ եկան: Թեմաները, որոնց անդրադարձավ նախագահը, պետության ու հասարակության համար կենսական նշանակություն ունեին՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթաց, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումների՝ կապիտուլյացիայի պատճառների և հետևանքների վերհանում, ստեղծված իրավիճակից ելքեր ու ապագային միտված ծրագրեր:
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Ռիչարդ Միլսը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին ծանուցել է, որ Միացյալ Նահանգները հետ է կանչում Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի վերսկսման պահանջը:
«Էս մարդիկ փորձում են աթոռներին կառչած մնալ, որ չհայտնվեն այլ վայրում, բայց դա վաղ թե ուշ լինելու է». Հովհաննես Սահակյան
Նարեկ Մանթաշյանը՝ փետրվարի 20-ի մեծ հանրահավաքի մասին. ՈՒՂԻՂ
«Մարդիկ այս ամենը հասկանում են, բայց ինչ անեն, ճիշտ է՝ կա թուրք, անհանգստություն, բայց մենք մեզ դրսևորում ենք շատ հանգիստ, փորձում ապրել այնպես, ինչպես մինչև պատերազմը։ Սրաշենը սահամանամերձ է եղել 1990-ականներին, այդ ժամանակ թուրքերը գյուղ են մտել, ավերել, տները վառել են, խաղաղ բնակիչներին սպանել են։ Երբ այդ ամենը կարգավորվեց, մի քանի տարի Սրաշենը սահմանամերձ չէր, սակայն Սյունիքում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո թուրքը նորից տեղակայվել է այն նույն դիրքերում, ինչ 90-ականներին։ Արդյունքում՝ գյուղը նորից դարձավ սահմանամերձ»,- հավելեց Անահիտ Բաղդասարյանը։