23 հազարից ավելի ուկրաինացիներ ԱՄՆ մուտքի թույլտվություն են ստացել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ ուկրաինացի փախստականների համար նոր ծրագրի շրջանակներում: Այդ մասին հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության տվյալները:
Ճապոնիան հունիսի 1-ից կրկնապատկել է երկիր մուտք գործող մարդկանց քանակի միօրյա լիմիտը՝ այն հասցնելով 20 հազարի: Այդ մասին հաղորդում են տեղեկան ԶԼՄ-ները։ Ճապոնիայի իշխանությունները նաեւ մեղմացրել են COVID-19-ի հետ կապված սահմանափակումները ժամանողների համար:
Հայաստանում հաստատված անբարոյականության ճգնաժամի աղբյուրը իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ 44-օրյա աղետալի պատերազմից հետո, բարոյականության նշույլ ունենալու պարագայում նա պետք է հեռանար՝ առնվազն ներողություն խնդրելով ու ներում հայցելով։ Բայց նա չգնաց՝ նպաստելով բարոյականության ճգնաժամի խորացմանը։
Առաջիկա ամռանը Եվրոպայում կարող է բենզինի և դիզվառելիքի պակաս լինել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Միջազգային էներգետիկ գործակալությունից (IEA) Ֆաթիհ Բիրոլի հայտարարությանը:
Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները վերաբերում են ընկերությունների ավելի քան 86 տոկոսին. այս տվյալները բերվում են «Բիզնեսի ներկա վիճակի մոնիթորինգի» արդյունքներում, որը ներկայացվել է ՌԴ նախագահին առընթեր ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության լիազոր Բորիս Տիտովի աշխատակազմի կողմից։
«Հայաստանի և Ադրբեջանի կողմից կազմված հանձնաժողովի հաջորդ հանդիպումը Մոսկվայում է, և Մոսկվան ամեն կերպ ձգտելու է, որ իր վերահսկողության ներքո լինի ցանկացած գործընթաց, որը վերաբերում է Արցախի հիմնախնդրի կարգավորմանը և հայ-ադրբեջանական հարաբերություններին, ներառյալ՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Շարժման մեկամսյա ժամկետում հաջողությունները և հակառակորդները. քննարկում. ՈՒՂԻՂ:
Ոստիկանության երեք ծառայողների՝ Արամ Գրիգորյանի, Բեգլար Հակոբյանի և Արմեն Դավթյանի հայտնած (ավելի ճիշտ՝ «ստորագրած») սուտ տվյալների հիման վրա, առանց որևէ տեսանյութի, Հայկ Սարգսյանը կալանավորվել է՝ մայիսի 29-ի միջադեպի կապակցությամբ։
Ցանկացած պետության որակը, եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա՝ զգալիորեն կախված է դրանում որոշումներ կայացնողների աշխարհայացքից, մտածողությունից, արժեհամակարգից։ Որոշումներ կայացնողների, առաջին հերթին ու առավելապես՝ իշխանությունների աշխարհայացքային բարձր կամ ցածր որակներն էլ դառնում են պետական քաղաքականություն, ռազմավարություն, ծրագիր և այլն։
Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ՝ նախկինների վարած տնտեսական քաղաքականությունը քննադատելով, միաժամանակ՝ մարդկանց սոցիալական արդարություն խոստանալով: Սակայն վերջին 4 տարիներին նրա կառավարությանը ոչ միայն չհաջողվեց երկիրը զարգացնել, այլև եղածն էլ հիմնովին ավերեցին:
«Ներկայումս կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ քննիչի միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանի որոշումը Վերաքննիչ քրեական դատարանում դատական ստուգման փուլում է գտնվում, քանի որ հսկող դատախազի կողմից նշված որոշման դեմ բողոք է ներկայացվել»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը՝ հավելելով, որ Սոնա Մնացականյանի հայրը դիմել է կալանքի նիստին ներկա գտնվելու հարցով, քանի որ դատավորին բացատրություններ ներկայացնելու ցանկություն ունի, այդ թվում՝ խափանման միջոցի հիմքերի վերաբերյալ:
CPJ-ն էլեկտրոնային փոստով դիմել է Հայաստանի խորհրդարանին, նախագահի գրասենյակին և վարչապետի գրասենյակին՝ մեկնաբանությունների համար, սակայն որևէ պատասխան չի ստացել:
Այսօր Արցախի ապագան կախված է նրանից, թե աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում Հայաստանի իշխանությունն իրեն ինչպե՞ս կպահի, ուստի, հիմա խնդրահարույց է այն, որ ընդամենը իր իշխանության պահպանման մասին մտածող Փաշինյանի իշխանությունը Հայաստանի և Արցախի անվտանգության համար շատ կարճ ժամանակահատվածի կտրվածքով է կարողանում ինչ-որ բան անել, մինչդեռ, մենք կարիքն ունենք երկարաժամկետ ռազմավարությունների։
ԱՄՆ-ն կշարունակի Ուկրաինային ռազմական հանդերձանքի մատակարարումները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը նախագահ է 2014 թվականից, ծրագրում է կրկին առաջադրվել 2023 թվականին: Նախկինում նա վարչապետ է եղել 2003-2014 թվականներին։ Մինչ այդ նա 1994 թվականին ընտրվել էր Ստամբուլի քաղաքապետ՝ որպես իսլամիստական «Բարեկեցություն» կուսակցության թեկնածու:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակը» գրել էր, որ իրենց տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փոքր տղային՝ Հայկ Սարգսյանին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում իշխող Արդարություն և Զարգացում ԱԶԿ խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ վերահաստատել Թուրքիայի կողմից Քուրդիստանի բանվորական կուսակցության դեմ Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ տեղեկությունը:
Սիրիայում ինչ անում է Էրդողանը, հասկանալի է, ինքը Սիրիայի քրդերին հեռացնում է իր սահմաններից ու փորձում է արաբներ տեղափոխել այնտեղ: Ով էլ գա Էրդողանի փոխարեն, այդ քաղաքականությունը շարունակելու է:
Ուկրաինայից եւ Դոնբասից Ռուսաստան ժամանած փախստականների թիվը մոտեցել է 1,6 միլիոնին, հունիսի 1-ին ՏԱՍՍ-ին հայտնել է ուժային կառույցների մի աղբյուր։ «Վերջին տվյալներով՝ փախստականների թիվը կազմում է շուրջ 1,6 միլիոն, ներառյալ 260 հազար երեխա: Նրանց մեծ մասը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապության (ԼԺՀ) քաղաքացիներ են»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է ԱԺ պատգամավորների և ԱԺ աշխատակազմի նոր գործուղումների որոշումներ։
Պատգամավորի խոսքով, պետք չէր շեշտել, որ ՀՀ կառավարությունն Արցախին օգնում է Հայաստանի ժողովրդի վճարած հարկերի հաշվին, քանի որ «սիրտը ոտքին չի հանդիմանում ու չի ասում, որ այդ ես եմ արյուն մղում դեպի քեզ: Մենք մեզ պետք է դիտարկենք՝ որպես մեկ ամբողջություն»:
Դատավոր Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկ ենք հայտնել: Դատական նիստը սկսվեց 15:15-ին, և ըստ էության դեռ չենք սկսել Տիգրան Խաչատրյանի ձերբակալության իրավաչափության և կալանքի միջնորդության քննությունը: Դատավորն այս պահին հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Թող Էրդողանն ու Ալիևը վախենան, որովհետև Հայաստանում իշխանության է գալու հայ ժողովուրդը. Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլի այն հրապարակումներին, թե ՀՀԿ-ն առաջարկել է, որպեսզի փողոցային պայքարում դադար վերցնեն, քանի որ այդ պայքարն արդեն որոշակի արդյունք է տվել։
Կենտոնաֆրիկյան Հանրապետության (ԿԱՀ) հյուսիս – արեւմուտքում սպանել են «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային հումանիտար կազմակերպության տեղացի աշխատակցին: Մայիսի 31-ին այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով ԿԱՀ-ում կազմակերպության ղեկավար Ռոման Բրիին:
Տիգրան Խաչատրյանի պաշտպան Բենիկ Գալստյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ:
ԱԺ-ում բյուջե-2021-ի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Փաշինյանը դիմեց իր փորձված պրիոմին՝ աննախադեպ ցուցանիշների հրապարակմանը, ոստիկանությունում ծախսերի մասին ինչ-ինչ հիմնավորումներով հանդես եկավ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը, իսկ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն էլ ներկայացրեց պետական եկամուտների և միջոցների արդյունավետ ծախսման դրվագով վերահսկողության արդյունքները:
Մանուկների և նրանց ծնողների երթը՝ Ֆրանսիայի հրապարակից. ՈՒՂԻՂ:
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության՝ Լոռու մարզում գործարկվելու օրվանից՝ 2022 թվականի ապրիլի 16-ից մինչև մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ Լոռու մարզի տարածքում պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ծառայողների՝ որպես իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու և համակցված այլ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է ընդհանուր թվով 4 քրեական գործ, որոնցով ներկայումս կատարվում է նախաքննություն:
Մայիսի 31-ին սոցիալական ցանցերում տարածվեցին Գեղարքունիքի մարզի Սևանի թիվ 4 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշխարհագրության դասաժամին արված լուսանկարները, որտեղ պատկերված է, թե ինչպես են աշակերտները ներկայացնում տարբեր երկրների մշակույթն ու որոշակի տեղեկություն՝ ազգային սովորույթների, խոհանոցի վերաբերյալ: Այդ երկրների թվում են եղել նաև Ադրբեջանն ու Թուրքիան, ինչն արժանացել է հասարակության քննադատությանը: