Բաժիններ՝

Ճապոնիան կրկնապատկել է երկիր մուտք գործող օտարերկրացիների թվի լիմիտը և մեղմացրել՝ COVID սահմանափակումները

Ճապոնիան հունիսի 1-ից կրկնապատկել է երկիր մուտք գործող մարդկանց քանակի միօրյա լիմիտը՝ այն հասցնելով 20 հազարի: Այդ մասին հաղորդում են տեղեկան ԶԼՄ-ները։ Ճապոնիայի իշխանությունները նաեւ մեղմացրել են COVID-19-ի հետ կապված սահմանափակումները ժամանողների համար:

Այսպես, 98 երկրներից եւ տարածաշրջաններից ժամանող այցելուները, որոնք մտնում են ցածր ռիսկի գոտում, կազատվեն կորոնավիրուսի թեստավորումից եւ կարանտինից, նույնիսկ եթե նրանք չեն պատվաստվել COVID-19-ի դեմ: Այս երկրների թվին են պատկանում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը եւ Հարավային Կորեան: 98 երկրներից եւ տարածաշրջաններից ժամանող մարդիկ, որոնք մտնում են միջին ռիսկի գոտում, ազատվում են կորոնավիրուսի թեստերից եւ կարանտինից, եթե նրանք ստացել են COVID-19-ի դեմ երեք ներարկումները: Այս խմբում հայտնվել են Ղազախստանը, Ուկրաինան, ինչպես նաեւ Աֆրիկայի ու Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներ:

COVID-19-ով վարակման ռիսկի բարձր մակարդակ ունեցող երկրներից ժամանողները երեք օր հատուկ հյուրանոցում կենթարկվեն կարանտինի, որտեղից կարող են հեռանալ երրորդ օրը կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում: Այս խմբին պատկանում է չորս երկիր՝ Ալբանիան, Պակիստանը, Սիեռա Լեոնեն եւ Ֆիջին: Ճապոնիայի կառավարությունը նաեւ պլանավորում է հունիսի 10-ին վերսկսել օտարերկրյա զբոսաշրջիկների ընդունումը՝ երկու տարվա ընթացքում առաջին անգամ: Կկարողանան Ճապոնիա ժամանել COVID-19-ի տարածման ցածր մակարդակ ունեցող երկրների խմբից եւ միայն տուրիստական խմբի կազմում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս