ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Սահմանադրության Երկրորդ ուղղումը, որը երաշխավորում է հրազեն ունենալու իրավունքը, ինքնաբավություն չէ, եւ անհրաժեշտ է խստացնել դրա վերահսկողություն
Արցախի իշխանությունները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը Եվրամիությունը չպետք է մասնակցի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Վահագն Խաչատուրյանը հունիսի 2-ին ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ հունիսի 3-ին Մոսկվայում տեղի է ունենալու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը։
Մի խորհուրդ էլ ու այսօր վերջ. մատնիչների քանակն ավելացնելու կարիք չկա, անորակ են, թե ինչու՝ հարցրեք պարոն Ջհանգիրյանին, կամ ծանթացեք Վճռաբեկ դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 18-ի ԵԿԴ/0134/01/08 որոշմանը
Արցախի իշխանությունները Երեւանի հետ բանակցություններ են վարում ճանաչման շուրջ, բայց առաջընթաց դեռեւս չկա, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։
ԱՄՆ-ի առեւտրի փոխնախարար Դոն Գրեյվսը, Եվրամիությունում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մարկ Գիթենսթայնը, ԱՄՆ-ի առեւտրի նախարարի օգնական Մեթյու Աքսելռոդը հունիսի 2-ին Եվրահանձնաժողովի նախագահի կաբինետի ղեկավար Բյոռն Զայբերտի եւ Եվրահանձնաժողովի առեւտրի հարցերով գլխավոր տնօրեն Սաբինա Վեյանդի հետ քննարկել են Ռուսաստանի նկատմամբ արտահանական վերահսկողության ապահովամ խնդիրը:
Վրաստանն առաջին անգամ հայտնվել է Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) «Ճամփորդությունների եւ տուրիզմի զարգացման ինդեքս 2021» վարկանիշի 50 լավագույն երկրների ցուցակում՝ իր ցուցանիշները բարելավելով միանգամից 24 կետով:
Չինաստանը հունիսի 2-ին առափնյա պահպանության նավեր է ուղարկել դեպի Դյաոյույդաո վիճելի կղզիներ (ճապոնական անվանումը Սենկակու) ծովային պարեկություն անցկացնելու համար: Այդ մասին վկայում է ՉԺՀ-ի ծովային ոստիկանության վարչության հայտարարությունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է աշխարհի 30 երկրներում կապիկի ծաղիկ վարակման ավելի քան 550 դեպքերի մասին: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտնել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը:
Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած բանակցություններից հետո գլխավոր միջնորդի՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությունը լայն քննադատությունների առարկա դարձավ հատկապես Երևանում:
Տայվանի էկոնոմիկայի նախարարությունն արգելել է «ռազմավարական բարձրտեխնոլոգիական ապրանքների» մատակարարումները Ռուսաստան եւ Բելառուս: Այդ մասին հաղորդել է Digitimes Asia պորտալը:
Ըստ հայտարարության, գործարանը պետք է նվազեցնի նավթավերամշակումը, ինչը նաև անհնարին կդարձնի նավթամթերքի մատակարարումը ներքին շուկա։
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, որի ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, Բրյուսելյան հանդիպումից տեղեկություններ է փոխանցել Իրանի նախագահին: Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ընթացքի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին:
Երեւանի Ֆրանսիայի հրապարակ. Հայություն. Ազատություն. Հավասարություն. Եղբայրություն։
Համաշխարհային հանրակցությունը տարեկան սպառում է պլանավորվածից գրեթե կրկնապատիկ ավելի, անհրաժեշտ է վերջ դնել բնության դեմ ինքնակործան պատերազմին:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայ հասարակության ախտորոշումն է։ Մանդատը, որի մասին նա անընդհատ խոսում է, իրականում հանրային առողջության, ավելի ճիշտ՝ դրա բացակայության մասին բժշկական տեղեկանք է։
Դիմադրության շարժումը և ազգային ու ապազգային վերնախավը. քննարկում` ՈՒՂԻՂ:
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց Ֆրանսիայի հրապարակ:
ԱՄՆ-ը տարբեր նշանակության ավելի քան 100 ռազմական օբյեկտ կկառուցի Լեհաստանի տարածքում առաջիկա տասը տարվա ընթացքում: Հունիսի 2-ին այդ մասին հայտարարել է Մարեկ Բժեզինսկին՝ ելույթ ունենալով Լեհաստանի կենտրոնական մասի Պովիձ վայրում ԱՄՆ-ի ռազմամթերքի համար պահեստների կառուցումն սկսելու արարողությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա սպառնալիքները:
«Մենք անդունդի եզրին չենք, մենք անդունդի մեջ ենք՝ մեզ վրա հող են լցնում վերջնական: Ուղղակի այդ հողը արդեն որոշ մարդկանց է հասել, զգում են և փորձում են իրենք էլ մասնակցել փողոցային պայքարին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Գրիգորյանը:
Ռուսաստանը Եվրամիության ոչ մի պատժամիջոց անպատասխան չի թողնի:
ԱՄՆ-ի նավթի առևտրային պաշարները մեկ շաբաթվա ընթացքում կրճատվել են 5,1 միլիոն բարելով և մայիսի 27-ի դրությամբ կազմել 414,7 միլիոն բարել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը:
«Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմից հետո աշխարհում ստեղծված իրավիճակից, բնականաբար, փորձում են օգտվել Թուրքիայի իշխանությունները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով վերջին օրերին շեշտակիորեն աճող հույն-թուրքական լարմանն ու Թուրքիայի գործողություններին Մերձավոր Արևելքում:
2022թ. փետրվարի 24-ից Հայաստանը ԶՈՒ Գլխավոր շտաբի (ԳՇ) պետ չունի, երբ այդ պաշտոնից ազատեցին Արտակ Դավթյանին: Գրեթե նույնքան ժամանակ՝ փետրվարի 18-ից, թափուր է նաև ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը:
Վրաստանի պաշտպանության նախարարության ազգայն գվարդիան եւ Նորվեգիայի ներքին գվարդիան ստորագրել են համագործակցության հնգամյա պլան, որը նկատի ունի այդ թվում նաեւ համատեղ վարժանքներ: Այդ մասին հայտնում է Վրաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Թունիսի նախագահ Քայիս Սայիդը պաշտոնից արձակել է 57 դատավորների եւ նրանց մեղադրել կոռուպցիայի ու այն գործերի հետաքննությանը խոչընդոտելու մեջ, որոնք կապված են ահաբեկչության հետ: Հունիսի 2-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ պաշտոնից արձակվածների թվում է նաեւ Թունիսի Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Յուսեֆ Բուզաքերը:
Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենը նշել է, որ Հայաստանը վստահելի գործընկեր է և բանկը պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի հետ իրականացվող ծրագրերի շրջանակը: