ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կկայանա տարեվերջին Տաջիկստանում

Հավաքական ավտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա այս տարվա չորրորդ եռամսյակում Տաջիկստանում: Մարտի 10-ին այս մասին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի ծառայությունն՝ ամփոփելով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ գերատեսչության ղեկավար Մուհթար Թլեուբերդիի հանդիպման արդյունքները։

«Հանդիպման ընթացքում կայացել է կարծիքների փոխանակում ՀԱՊԿ-ի ընթացիկ աշխատանքի շուրջը, քննարկվել են լայն շրջանակի հարցեր կազմակերպության գործունեության բոլոր հանգուցային ուղղությունների վերաբերյալ:

Նախարարն ընդունել է հրավերը ՀԱՊԿ-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ այս տավրա մայիսին Դուշանբեում կայանալիք հերթական նիստին:

ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կկայանա 2021 թվականի չորրորդ եռամսյակում Տաջիկստանում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ կողմերը նաեւ հայտնել են համագործակցության պատրաստակամություն կազմակրեպության հետագա ամրապնդման ուղղությամբ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 9 – 10-ն այցով գտնվում է Ղազախստանում: Սպասվում է, Զասին կընդունի հանրապետության նախագահ Քասմ Ժոմարտ Տոկաեւը:

ՀԱՊԿ-ն ստեղծվել է 2002 թվականին եւ միջազգային տարածաշրջանային կազմակերպություն է , որի կազմի մեջ Ղազախստանի հետ մեկտեղ մտնում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: Ներկայումս կազմակերպությունում նախագահում է Տաջիկստանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031