Մեր Հանրապետության նախագահը կարողանում է հետևողականորեն հրաժարվել իր վրա դրված լիազորությունների կատարումից. Արթուր Ղամբարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի պետության և իրավունքի տեսության ու սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանն է:
Հանդիպման հիմնական թեզերը՝ ստորև՝
- ՀՀ-ում չկա որևէ մեկը, որ չհասկանա` ռազմական դրության ռեժիմի պահպանումն ինքնանպատակ է և հետապնդում է քաղաքական նպատակ
- ԳՇ հայտարարությունը ոչ սուբյեկտիվ, և ոչ էլ օբյեկտիվ կողմից չի կարող դիտարկվել՝ որպես քաղաքական չեզոքության խախտում
- Քաղաքական շարժառիթներով կարելի է որոշումներ կայացնել, բայց կա մի սահման, որն անցնելն արժեզրկում է տվյալ սահմանադրական ինստիտուտը
- Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի շուրջ տեղի ունեցողը ցույց է տալիս, որ գործ ունենք իրավական և քաղաքական ցածր մշակույթի հետ
- Դատական իշխանության այս 2 տարում այդչափ հեղինակազրկման պարագայում, չեմ կարծում` որևէ իրեն հարգող մասնագետ ցանկանա այդ համակարգի մասը կազմել
- Դատախազությունն ու քննչական մարմինները շատ սերտաճած են գործադիրի հետ
- Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում կառավարության ներկայացուցիչները դեմ քվեարկեցին կառավարման ձևի փոփոխությանը
- Ես չգիտեմ` մեր իշխանություններն ինչպիսի՞ ՍԴ էին ուզում, և ստացա՞ն այն, թե՞ ոչ
- Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները ես համարել եմ մեր իմունային համակարգի մասերը
- Մեր հասարակությունը հիվանդ է. ես չեմ կարծում` դրա պատճառը Սահմանադրությունն է
- Մեր Հանրապետության նախագահը կարողանում է հետևողականորեն հրաժարվել իր վրա դրված լիազորությունների կատարումից
- Երբ վարչապետը որևէ հանցագործության մասին ասում է, որ այն բացահայտված է, լավ կլինի` նա խորհրդակցի իր իրավական խորհրդականների հետ
- Միակ լուծումը տեսնում եմ քաղաքական իշխանության փոփոխության մեջ. հրաժարականի այլընտրանքը չկա
- Ներքաղաքական պրոցեսները չեն կարող ազդել գերիների փոխանակման վրա: