Մի մոռացեք, որ գործ ունենք աշխարհի ամենաստախոս, կեղծարար և խաբեբա մարդու հետ։
Արդադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ կայացրած դատարանի որոշմանը։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով վերսկսված դատական նիստի ընթացքում դատարանի որոշմամբ՝ ամբաստանյալներ Սամվել Գալստյանի և Սերգո Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցվեցին՝ նրանց մահվան հանգամանքով պայմանավորված: Հանվեցին նաև նրանց հաշիվների վրա դրված կալանքները:
Հետաքրքիր է, գոնե այս անգամ ՀՀ իրավապահ մարմինները վարչապետի հայտարարությունը կդիտե՞ն իբրև իշխանության յուրացում, թե՞ ոչ։ «Խեղճ» վարչապետը, ուրիշ ինչ անի, որ մեր իրավապահները նրա գործողություններում արձանագրեն սահմանադրական կարգի տապալումն ու սահմանադրական այլ մարմնի իշխանության յուրացումը»։
Հարցին, թե ինչ կարծիք ունի շարժումը ԲՀԿ-ի դիրքորոշման մասին, քանի որ այն ևս 17 կուսակցությունների կազմում էր, Գեղամ Մանուկյանը պատասխանեց՝ շարժումը հայտարարություն կանի: Ճշտող հարցին, թե որն է լինելու ՀՅԴ-ի դիրքորոշումը, վերջինս պատասխանեց՝ քննարկումից հետո կհայտարարեն:
Հանդիպումը նախատեսված էր ժամը 15։00-ին, ուղիղ ժամը 15։05-ին Նիկոլ Փաշինյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում արեց, նշելով, որ արտահերթ ընտրությունների վերաբերյալ երկուստեք եկել են համաձայնության, և հունիսի 20-ին Հայաստանում անցկացվելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
«Դրանով իրենք փորձ են անում նսեմացնել դատական իշխանության դերակատարությունը, քանի որ իշխանությունների բաժանման համակարգում դատական իշխանությունն իր իրավական կշռով ոչնչով չի զիջում ո՛չ Օրենսդիր, և ո՛չ Գործադիր իշխանությանը: Այժմ ուզում են՝ դատական իշխանությունը սարքել ածանցյալ, իրենց կցորդ»:
Դեռևս վարչապետը հրաժարական չի տվել (նրան անվստահություն չի հայտնվել), խորհրդարանում վարչապետի թեկնածուներ չեն առաջադրվել, վարչապետի ընտրություն չի կազմակերպվել, դա չի կատարվել երկրորդ անգամ, բայց այսօր վարչապետի կողմից հայտարարվում է արտահերթ ընտրությունների անցկացման կոնկրետ օրվա մասին։
Թաթուլ Պետրոսյանը՝ Թագուհի Թովմասյանի հայտարարության, Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների գործի մասին. ՈւՂԻՂ
Քիչ առաջ, ավարտելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցույան ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումը, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրեց, որ Հայաստանում արտահարերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ս/թ հունիսի 20-ին:
Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի օր առաջ ես հայտարարել էի, որ ստեղծված ծանրագույն վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն: Դրա միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը:
«Ինձ մոտ տպավորություն կա, որ ինքը գնում է հերթական բլեֆին, որովհետև հայտնվել է ցուգցվանգի մեջ։ Մի մարդ, որը մի քանի ամիս առաջ ասել է, որ խորհրդարանական համակարգը լավագույնն է, և սահմանադրական բարեփոխումների գնալու կարիք չկա, հետո փակուղային վիճակից դուրս գալու համար ասում է, թե կարելի է կիսանախագահական հանրաքվե անցկացնել։ Այնուհետև ասում է՝ գնում ենք արտահերթի, բայց հետո ասում, որ դրա պահանջը չկա։ Նիկոլն էլ չի հասկանում՝ ինչ է անում, որովհետև մնացել է իր և իր փոքր կապիտուլյանտական խունտայի հույսին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Սահմանադրական դատարանը որոշում է հրապարակել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանդրական օրենքի 9-րդ հոդվածի` սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու գործով:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմը մտադիր է աշխատել Ադրբեջանի հետ՝ հանուն տարածաշրջանում խաղաղության հաստատման:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Փաշինյանի հետ և քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցը։
Ս.թ. մարտի 17-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի միջնորդությունը, համաձայն որի վերջինս շարունակելու է իր պաշտոնավարումը՝ մինչև դատարանի կողմից վերջնական վճռի կայացումը:
Ռուբեն Հովհաննիսյանը՝ Ալիևի հայտարարությունների, Հովհաննես Ազոյանի գրառման մասին. ՈւՂԻՂ
ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցում պայքարող մարդկանց՝ նկատեց՝ այսօր ժողովուրդը 80-90 տոկոսով կանգնած է այն դիրքերում, որում այսօր կանգնած է Հանրապետական կուսակցությունը։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով վերսկսված դատական նիստն ընդմիջվել էր մինչև 15:00-ն:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ տեղի է ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:
Հայաստանի վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը որոշելով բավարարել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտպանների միջնորդությունը, փաստացի նրան վերականգնելով շտաբի պետի պաշտոնում, ապացուցեց, որ ավելի գեներալ է, քան մոտ չորս տասնյակ զինվորական գեներալները:
Մեկ ամսից ավելի լռություն եմ պահպանել, հետևում էի երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Ոչ այն պատճառով, որ ասելիք չունեմ, այլ՝ որ խոսքն արդեն նշանակություն չունի։ Նշանակություն չունի ո´չ մեր տեղական քաղաքական գործիչների, ոչ էլ արտերկրյա գործիչների խոսքը։ Փաստացի արդեն նշանակություն չունի նաև մեր զինվորականների խոսքը։ Այսպիսով, մեր երկիրն ազատ անկման վիճակում է գտնվում։
Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի բոլոր կուսակցությունները ներկայացնող Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոութոնը դիմել է Միացյալ Թագավորության կառավարությանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպումից հետո։
Երեկ տեղեկություններ տարածվեցին առ այն, որ ադրբեջանցիները վնասել են «Կանաչ ժամ» եկեղեցին:
Այս դատարանում փորձում են դատել հայրենասիրությունը. Հայկ Մամիջանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ ԼՀԿ-ի համար ո՛չ հին, ո՛չ էլ նոր Ընտրական օրենսգիրքն ընդունելի չէ՝ արտահերթ ընտրությունների գնալու համար։
Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների հարցով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի բոլոր կուսակցությունները ներկայացնող Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոութոնը դիմել է Միացայլ Թագավարության կառավարությանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպումից հետո։
ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:
«Կարող է լինի՝ մոտ ապագայում, կարող է լինի՝ միջնաժամկետ կտրվածքով, այս պահին այդ կոնսուլտացիաներն է, որ ընթանում են, բայց մենք հակված ենք, ինչպես և հայտարարել ենք մինչ այս՝ առաջնահերթ գնալու արտահերթ ընտրությունների․․․»։
Պատճառն ամբաստանյալներից մեկի մահվան հիմքով նրա փաստաբանի՝ դատարանին հասցեագրված նամակն էր, որով նա խնդրում էր իր պաշտպանյալ Սամվել Գալստյանի մահվան հիմքով վերջինիս մասով քրեական գործը կարճել: