Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով վերսկսված դատական նիստն ընդմիջվել էր մինչև 15:00-ն:

Պատճառն ամբաստանյալներից մեկի մահվան հիմքով նրա փաստաբանի՝ դատարանին հասցեագրված նամակն էր, որով նա խնդրում էր իր պաշտպանյալ Սամվել Գալստյանի մահվան հիմքով վերջինիս մասով քրեական գործը կարճել:

Նմանատիպ մի դիմում էլ դատարանին ուղարկել էր ամբաստանյալ Սամվել Գալստյանի որդին:

Դատարանին նամակ էր ուղարկել նաև մյուս ամբաստանյալ, ներկայումս՝ կրկին հանգուցյալ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի այրին՝ կրկին խնդրելով դադարեցնել ամուսնու նկատմամբ սկսված քրեական հետապնդումը վերջինիս մահվան հիմքով:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը հրապարակեց որոշումը, համաձայն որի՝ ամբաստանյալներ Սամվել Գալստյանի և Սերգո Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցվում են՝ նրանց մահվան հանգամանքով պայմանավորված: Հանվում են նաև նրանց հաշիվների վրա դրված կալանքները:

Տեսանյութեր

Լրահոս