Լավատեսական հայտարարություն ստանալու համար հոգաբարձուների խորհրդի նիստին չեն հրավիրվել սփյուռքյան տեղական կառույցների ներկայացուցիչները։ Իսկ նրանք բնական է, որ լուրջ հարցեր կունենային կատարված գողության մասին, քանի որ իրենց են լուրջ հարցեր տալիս իրենց փողեր վստահած նվիրատուները։
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը մարտի 18-ին նախաստորագրել են նոր, թվով 11-րդ համաձայնագիրը հատուկ միջոցների մասին, որը որոշում է Կորեական թերակղզու հարավում ամերիկյան զորքերը պահելու կողմերի ծախսերի բաժինները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոն նշում է, որ Երոպայում այն մարդկանց քանակն, ովքեր մահանում են COVID-19-ից, այժմ ավելի բաձր է, քան անցյալ տարի նույն ժամանակ:
Պետության լավ կամ վատ վիճակը մի կողմից՝ հանրության կրթական ցենզի, մյուս կողմից՝ քաղաքական համակարգի որակի արտահայտությունն է։ Չի կարող ցածր կրթական ցենզ ու դեգրադացված քաղաքական համակարգ ունեցող հասարակությունն ունենալ լավ պետություն, դա նոնսենս է։
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վաղը` մարտի 19-ին, հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին Սաղաթելյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Նույնիսկ միջազգային ատյանների հետ չի տարվում համապատասխան աշխատանք, որպեսզի գոնե, եթե միջազգային կազմակերպություններից յուրաքանչյուրը կամ մեր գործընկեր, բարեկամ երկրների ղեկավարներից յուրաքանչյուրը անձնային շփումների, անձնական կապերի կամ ինստիտուցիոնալ կապերի միջոցով կարողանային ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, և ամեն մեկը գոնե 5 գերի վերադարձներ, առնվազն, որոշակի ժամանակ անց հույս կլիներ, որ գերիների խնդիրը կլուծվի: Իսկ այսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն ընդամենն այդ մարդկանց ճակատագրերն օգտագործում է՝ Հայաստանին շանտաժի ենթարկելու և նորանոր պահանջներ առաջադրելու համար»:
«Շատ լավ էլ հաղորդ են. իրենք հենց դա պլանավորված անում են: Հստակեցնենք, որ այդ բոլոր գործընթացները մեր երկրի իրավական որևէ մարմնի կողմից չէ, որ ղեկավարվում է. դա արվում է դրսի, այն է՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից»:
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ կարող է միայն հիմնվել պաշտոնական խողովակով տարածված պարզաբանման վրա, սակայն չի էլ կարող բացառել, որ սա տրամադրությունները ստուգելու, փորձարկելու, կողմերին միմյանց մոտեցնելու փորձ է, քանի որ շատ ավելի լուրջ թեմաներ քննարկվում են բանակցային սեղանի շուրջ։
Վերջին երկու տարիների ընթացքում իշխանությունների քաղաքական ծրագրերի իրագործման համար խոչընդոտներից մեկը եղել և շարունակում է մնալ դատական համակարգը։ Իր բոլոր թերություններով հանդերձ՝ դատական համակարգում գտնվեցին դատավորներ, ովքեր իրենց վրա վերցրեցին իշխանությունների ծանր հարվածները՝ իշխանությունների կամակատար չդառնալու գործում։
ԱԷԿ-ի փակվելը Արցախում կորսված ՀԷԿ-երի հետ միասին նշանակում են ոչ թե զուտ հոսանքի կտրուկ թանկացում, այլև դրա բացակայություն առհասարակ: Արևմուտքը Մեզ զրկեց Մեզ Արցախից, զրկեց շատերին Ազգային դիմագծերից, հիմա էլ զրկում է լույսից և հոսանքից…»։
Հատուկ քննչական ծառայությունը մասնրամասներ է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից Սերոբ Հարությունյանի քրեական գործի վերաբերյալ:
«Արդար Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է 2020թ. հունիսի 20-ին նախատեսվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ դիտարկելով այն քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու, որակապես նոր քաղաքական միջավայր ձևավորելու միջոց, ինչպես նաև Հայաստանի ռազմավարական զարգացմանը միտված հնարավորություն:
Քիչ առաջ 168․am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ԱԱԾ աշխատակիցները երեկ այցելել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որի վարույթում է քննվում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը, և փորձել մուտք գործել դատավորի աշխատասենյակ։ Դատավորը ԱԱԾ աշխատակիցների այցի մասին անմիջապես տեղյակ է պահել ԲԴԽ-ին։
Եվրախորհրդարանի պատգամավոր և Թուրքիայի հարցերով նախկին զեկուցող Քեթի Փիրին քննադատել է Թուրքիայի մեջլիսի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուին մանդատից զրկելու որոշումը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Քաղաքականությունը գործունեության դաժան տեսակ է։ Անորակ ու ցածրակարգ հասարակություններում այն կառուցվում է հիմնականում ստի ու կեղծիքի վրա, բայց պատմականորեն լինում են պահեր, երբ անգամ կեղծիքի վրա հիմնված քաղաքականությունը ստիպում է առերեսվել ճշմարտության հետ։
Երեկ Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը վարույթ էր ընդունել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտպանների երրորդ հայցը ու բավարարել նրանց` հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը։
Թուրքիայի և Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարությունների միջև ստորագրվել է նոր համաձայնագիր, որը միտված է գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների, կրթության բնագավառներում փորձի փոխանակմանն ու համագործակծության ամրապնդմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռուսական գազը մոտ երեք շաբաթ Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ էքսպորտը»: «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքների ընթացքում ռուսական գազը սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով: «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման համար»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ։
ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի կողմից այսօր սրճարանում լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա հարձակման մասին հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկում է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու համար։ Այս մասին 168.am-ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։
«Ես չեմ հասկանում, թե այդ հարցն ինչո՞ւ է շրջանառվում։ Կարո՞ղ եք հիշել մի դեպք, երբ մեր կուսակցությունն ընտրության գնա բլոկով։ Այդ հարցը ևս դեռ չի քննարկվել, իհարկե, չեմ բացառում՝ որևէ բան փոխվի, բայց պատմական շարքին երբ նայում եք, տեսնում եք, որ միայնակ է գնացել միշտ ընտրություններին ՀՅԴ-ն։ Այսօր հիմք չունեմ փոփոխության մասին խոսելու»։
Լոնդոնում ապրող մեր հայրենակիցներն են նկարել։ Չկասկածեք, որ սա Լոնդոնով չի սահմանափակվելու։
168.am-ի հետ զրույցում Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը շեշտեց՝ գազի հարցը բացառապես քաղաքական է, և հենց քաղաքական նպատակադրումներից ելնելով էլ Հայաստանի հետ, թերևս առաջին անգամ, «Գազպրոմ»-ը պայմանագիր է կնքել ընդամենը երեք ամսով:
Համոզված ենք, որ առկա քաղաքական ճգնաժամի առաջարկվող լուծումն առանց Ընտրական օրենսգրքի փոփոխության, ընդամենը ծառայելու է խորհրդարանական կուսակցությունների կոնյունկտուրային շահերին եւ հրահրելու նոր քաղաքական ճգնաժամեր։ Հետևաբար, իրադարձությունների այդօրինակ զարգացումը կլինի ոչ այլ ինչ, քան հասարակության թիկունքում հյուսված դավադիր գործարք։ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ուղղակի պատասխանատվություն են կրելու Հայաստանի քաղաքական համակարգի առողջացմանն ուղղված ծրագրի ձախողման համար։
«Այդ պատերազմում ես չհասցրեցի իմ կռիվն ամբողջությամբ տալ, քանի որ Արցախ՝ Ջաբրայիլ հասնելուց հետո ես ծանր վիրավորում ստացա ու հիվանդանոցում ենթարկվեցի վիրահատության։ Ես այդ նույն տարածքում 1992-1994 թվականին, երբ կանոնավոր բանակի զինվոր էի, իմ կռիվը տվել եմ, այս մեկին չհասցրեցի»
«Հեռանալը գիտեք՝ ոնց, եթե աշխատանք չունենամ՝ ֆիզիկական գոյության իմաստով, որովհետև ես մի 100 անգամ արդեն պատգամավոր եմ դառել, ոչ բիզնես ունենք, ոչ եսիմ ինչ ունենք, կներեք, նույնիսկ բնակարան էլ չունենք։ Հետևաբար, եթե ես չկարողանամ աշխատանքով ինձ ապահովել և իմ ընտանիքին ապահովել, կարող է և՝ արտագաղթեմ մի որոշ ժամանակ, ինչպես եղել է արդեն իմ կյանքում, մի տասը տարով ես գտնվել եմ Ռուսաստանի Դաշնությունում և հոգացել եմ իմ ընտանիքի ծախսերը, ինչպես շատ մեր հայրենակիցներ, բայց ես հուսով եմ, որ մենք կարժանանանք մեր ժողովրդի վստահությանը և այնպես կանենք, որ այդ արտագաղթումը լինի շատ փոքր»։
«Ըստ էության, վերջին իրադարձություններից հետո ողջ պրոցեսը պարոն Գասպարյանի կողմից դրվեց իրավական հարթության վրա, ինչը ճիշտ կլիներ, որ ավելի շուտ աներ Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկը Սահմանադրական դատարանում վիճարկելով: Եթե նախագահը դիմեր ՍԴ, հարցի վերաբերյալ վերջնական պատասխան կունենայինք 10-օրյա ժամկետում, իսկ հիմա Վարչական դատարանն ինչքան կուզի՝ կքննի»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց արդարադատության նախկին փոխնախարար, ներկայումս՝ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իրենց վստահորդի՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցով Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի կողմից փաստաբանական թիմի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելուն:
Այսօր ժամը 15:05-ի սահմաններում Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, և արձանագրել են, որ «ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, դա տեղի կունենա հունիսի 20-ին»: Հանդիպումը նախատեսված էր 15:00-ին:
Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ դատավոր Արմեն Դանիելյանը թույլ է տվել էական դատավարական խախտումներ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը:
Մարտի 17-ին և 18-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ:
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) փակելու համար այդ երկրի իշխանությունների կողմից սկսված գործընթացին: