«Հայրենիքի փրկության շարժումը» արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարության մասով պաշտոնական դիրքորոշմամբ հանդես կգա. Գեղամ Մանուկյան. tert.am

«Հայրենիքի փրկության շարժումը» արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարության մասով պաշտոնական դիրքորոշմամբ հանդես կգա: Այս մասին այսօր Tert.am-ին տեղեկացրեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ խոսելով արտահերթ ընտրությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարության մասին:

Հիշեցնենք, որ հայտարարությունում նշվում է, որ վերջինս հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ և հաշվի առնելով նաև՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստան Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հարցին, թե ինչ կարծիք ունի շարժումը ԲՀԿ-ի դիրքորոշման մասին, քանի որ այն ևս 17 կուսակցությունների կազմում էր, Գեղամ Մանուկյանը պատասխանեց՝ շարժումը հայտարարություն կանի: Ճշտող հարցին, թե որն է լինելու ՀՅԴ-ի դիրքորոշումը, վերջինս պատասխանեց՝ քննարկումից հետո կհայտարարեն:

«Առայժմ միայն կարող եմ փաստ արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու, որի դեպքում կարող են ընտրություններ լինել»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս