Սերժ Սարգսյանի գործով դատական նիստն ընդմիջվեց
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով քիչ առաջ վերսկսված դատական նիստն ընդմիջվեց մինչև ժամը 15։00-ն:
Պատճառն ամբաստանյալներից մեկի մահվան հիմքով նրա փաստաբանի՝ դատարանին հասցեագրված նամակն էր, որով նա խնդրում էր իր պաշտպանյալ Սամվել Գալստյանի մահվան հիմքով վերջինիս մասով քրեական գործը կարճել:
Նմանատիպ մի դիմում էլ դատարանին ուղարկել էր ամբաստանյալ Սամվել Գալստյանի որդին:
Դատարանին նամակ էր ուղարկել նաև մյուս ամբաստանյալ, ներկայումս կրկին հանգուցյալ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի այրին՝ կրկին խնդրելով դադարեցնել ամուսնու նկատմամբ սկսված քրեական հետապնդումը վերջինիս մահվան հիմքով:
Դատախազների ու պաշտպանական կողմի արձագանքից հետո դատարանն անցավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի այսօր՝ ժամը 15։00-ին, որից հետո կշարունակվի գործի քննությունը: