ՍԴ-ն սահմանադրական է համարում Դատական օրենսգրքի սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածը

Սահմանադրական դատարանը որոշում է հրապարակել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանդրական օրենքի 9-րդ հոդվածի` սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու գործով:

Ինչպես տեղեկացնում է  ՍԴ-ի կայքէջը, ՍԴ-ն որոշել է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածը (ողջամիտ ժամկետում գործի քննությունը և լուծումը) համապատասխանում է Սահմանադրությանը: Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Սույն գործով վիճարկվող դրույթի սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. «Վիճարկվող դրույթով ամրագրված իրավակարգավորումների պայմաններում ապահովվա՞ծ է արդյոք արդար դատաքննության հիմնական իրավունքի բաղադրատարր հանդիսացող՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի կենսագործմանն ուղղված անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի առկայությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031