Ավելի գեներալ, քան գեներալները

Հայաստանի վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը որոշելով բավարարել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտպանների միջնորդությունը, փաստացի նրան վերականգնելով շտաբի պետի պաշտոնում, ապացուցեց, որ ավելի գեներալ է, քան մոտ չորս տասնյակ զինվորական գեներալները:

Հիմա Օնիկ Գասպարյանը ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է ներկայանալ աշխատանքի: Ավելին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը պետք է գործի այնքան հստակ եւ պարզ, որքան դատավոր Մհեր Պետրոսյանը: Հանրությունը ԳՇ-ից պարզ եւ ոչ երկիմաստ հայտարարություն է սպասում:

Այլեւս գլխավոր շտաբը չի կարող գործել կիսաքայլերով եւ որոշումներով: Հանրությունը սպասում է նաեւ բացատրություն, թե ինչու Օնիկ Գասպարյանին ապօրինաբար աշխատանքից ազատելուց հետո շտաբում հայտնված գերագույն գլխավոր հանցագործին գեներալները դիմավորեցին ոտքի կանգնած, զգաստ վիճակում:
Ինձ մոտ, պատերազմում զոհված տղերքի ծնողների մոտ արդեն հարց է առաջանում՝ մի՞թե այսպես վախվորած ու կիսաորոշումներով գեներալները մեր որդիներին դարձրին թիրախ թշնամու հրթիռների եւ դրոնների համար:

Իսկ հիմա հապաղելու ժամանակ չկա: Գերագույն գլխավոր հանցագործը շարունակում է ծաղրել պետությունն ու երկիրը, շարունակում է օրենքների հետ անել այն, ինչ ցանկանում է, հասկացնելով, որ թքած ունի թե երկրի, թե պետության, թե ՀՀ քաղաքացիների վրա:
Գլխավոր շտաբը պետք է հանդես գա հստակ հայտարարությամբ եւ անցնի կոնկրետ եւ հստակ քայլերի: Մասնավորապես, պետք է վերահաստատի իր հայտարարությունը վարչապետի պահով, ինչպես նաեւ հստակ վերաբերմունք հայտնի ռազմական դրության վերաբերյալ, պահանջելով դրա անհապաղ վերացումը:

Գեղամ Նազարյան

Տեսանյութեր

Լրահոս