Այսօր, երբ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը առավել քան երբևէ համախմբվելու և մեր պետականությանն ու Հայրենիքին նետված օրհասական, անվտանգային և գոյութենական սպառնալիքները համահայկական ներուժով կանխելու մարտահրավերի առջև են կանգնած, ապազգային իշխանությունները շարունակում են ներազգային պառակտումը խորացնելու և ազգային դիմադրողականությունը գիտակցված և ծրագրավորված թուլացնելու աղետաբեր քաղաքականությունը։
Արա Վարդանյանի ասուլիսը
Կովկասի բնության հինգ հրաշալիքների թվում Forbes-ը առանձնացրել է նաև ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներից «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և «Դիլիջան» ազգային պարկը։
Այս փուլում արդարացի չէ Չինաստանից պահանջել՝ միանալու ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի մասնակցությամբ ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) կրճատման եւ սահմանափակման վերաբերյալ նոր պայմանագրի քննարկմանը, քանի որ Չինաստանի միջուկային զինանոցը շատ ավելի պակաս է, քան ԱՄՆ-ինը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը:
Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
Օգոստոսի 2-ին Տաշքենդում տեղի է ունեցել Թուրքիա-Ուզբեկստան-Ադրբեջան արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների ժողով, որի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Միջին միջանցքի, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական բանակցությունների թեմաներին:
Վոլոդյա Հովհաննիսյանի ասուլիսը
Այսօր առավոտյան (երեքշաբթի օրը՝ 2022 թվականի օգոստոսի 2-ին) վարչապետ Յաիր Լապիդը կանցկացնի խորհրդակցություն
Քարոզել են ազգի արտոնյալները, որ երբեք իրենք չէին զոհվելու, քարոզել են իրենց «ազգային» հռչակած կուսակցությունները, որ մահով են արդարացրել իրենց գոյությունը, քարոզել են մոլորված մարգինալներն ու ռոմանտիկները, քարոզել են մեզ զոհվելու, ոչ թե՝ ապրելու դատապարտող օտարները։
Նիդեռլանդների Հայ դատի գրասենյակի ատենապետ Մասիս Աբրահամյանը, ում մուտքը Հայաստան արգելել են, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դու ո՞վ ես ա՛յ բուսած չիբան, որ իմ բախտը ճակատագրես ու ինձ իմ երկրից հեռացնես։
Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Էրզրում (պատմական Կարին) նահանգի Թեքմանի շրջանում գրանցվել է 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին պլանավորում է սեպտեմբերին մեկնել Նյու Յորք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային (ԳԱ) մասնակցելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադարի Ջահրոմին:
Հենց նա և նրա նմաններն են իսկական հայրենիքը, մնացածը ծովի փրփուր են։ Ապրես աղջիկս, ինձ հաղթելու ամենամեծ հույսը տվեցիր
Հոկտեմբերի 19-ին ձեր Փաշինյանն է հրաժարվել Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկից,որի հետեւանքով մի քանի հազար մահեր եք բերել։
Նարեկ Մանթաշյանի ասուլիսը
ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրաության ինքնաթիռը, պատվիրակություն, որը գլխավորում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, օգոստոսի 2-ին վայրէջք է կատարել Քուալա Լումպուրում: Այս մասին են վկայում Flightradar ծառայության տվյալները:
Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. օգոստոսի 01-ին՝ ժամը 05:55-ին, Ստեփանավան քաղաքի բնակչից, ով տեղեկացրել է դիմակավորված անձանց՝ իր առանձնատուն մտելնելու և գումար ու ոսկյա զարդեր գողանալու մասին:
Ֆրանսիայում մի խումբ խորհրդականներ դեմ են արտահայտվել Թուրքիայի հնարավոր ռազմական գործողություններին Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական ուժեր։
Խնդրում ենք ձեռնպահ մնալ շփման գծում առկա իրադրության շուրջ իրականությանը չհամապատասխանող կամ չստուգված տեղեկություններ տարածելուց:
Սովորաբար ասում են քաղաքականության մեջ կանխատեսումներ անելն անշնորհակալ զբաղմունք է: Դա ճշմարտություն է: Սակայն չկա մի պետություն, որի կառավարման համակարգը չի փորձում կանխատեսել առընչվող հարցերի զարգացման սցենարները: Առավել ճշգրիտ կանխատեսումներն ու վերլուծությունները, որպես կանոն դառնում են տվյալ պետության քաղաքականության հիմնական ուղենիշը:
Մենք հիմա 3-ն ենք, որոնց արգելել են մուտք գործել Հայաստան. Սունե Աբրահամյանի և Մասիս Աբրահամյանի հետ մենք Հայաստանի, Արցախի և հայ դատի 3 պաշտպաններն ենք։
Ազ Զավահիրին մտնում էր ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից առավել ակտիվորեն որոնվող ահաբեկիչների ցուցակի մեջ, նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար Վաշինգտոնն առաջարկում էր դրամական պարգև մինչև 25 միլիոն դոլարի չափով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Ադրբեջանական վերջին ագրեսիայի հիմքում Հայաստանի իշխանությանը իջեցված 2 պահանջ է, որի չկատարման դեպքում Ադրբեջանը սպառնում է ուժի կիրառմամբ։
Գերմանիան մեծացնում է ֆինանսական օգնությունն աշխարհում սովի դեմ պայքարի նպատակով: Ինչպես օգոստոսի 1-ին հայտնել են Funke խմբագրական խմբի թերթերը, Գերմանիան 880 միլիոն եվրո կտրամադրի մարտին խոստացված 430 միլիոն եվոյի փոխարեն:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am հարթակում հուլիսի 13-ից երկու շաբաթ տևողությամբ քննարկման էր դրվել «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Մինչ բուն օրենքներին ու դրանցում փոփոխություններ ու լրացումներ անելու նպատակներին անդրադառնալը նշենք, որ այդ կարևորագույն օրենքը գրեթե ուշադրության չի արժանացել ոչ քաղաքացիների, ոչ մասնագետների կողմից:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հրավերով 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ը պետական այցով կմեկնի Ղազախստան։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Պայքարող ուժը, որը կարողացավ այսքան մարդ մոբիլիզացնել, դա քիչ չէ: Այսքան արժանապատիվ մարդիկ, չնայած ծեծուջարդին՝ փողոց են դուրս գալիս, դա լուրջ բան է: Թույլ չտանք վարկաբեկել ընդդիմադիր շարժումը: Մեր թշնամուն դուր չի գալիս այդ ընդդիմադիր շարժումը, իրենց թույլ են տալիս մեր ներքին գործերին խառնվել, ինչքա՜ն ողորմելի է, էլի, մեր իշխանության վիճակը»:
Կատարե՛ք Արցախն ու արցախցիներին պաշտպանելու սրբազան առաքելությունը։
Իրաքում քաղաքական ցույցերն ընդլայնում են աշխարհագրությունը՝ տարածվելով նոր նահանգներում: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ քաղաքական գործիչ Մուկթադա աս-Սադրի կողմնակիցների բողոքի ցույցերն արդեն ընդգրկել են յոթ նահանգներ, այդ թվում՝ Բաղդադը։
ԱՄՆ-ը դաշնակիցների հետ համատեղ պատրաստել է Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ) լիակատար վերադարձի պլան, որպեսզի Իրանին թույլ չտրվի ստանալ միջուկային զենք: Այս մասին աված է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ, որն օգոստոսի 1-ին հրապարակվել է Սպիտակ տան կայքում: