Ադրբեջանա-թուրքական պատվիրակություն Հայաստան չի ժամանել. ՊՆ-ն հերքում է տարածված լուրը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ապրիլի 8-ին Երևան է ժամանել ադրբեջանա-թուրքական պատվիրակություն: «

«Մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ապրիլի 8-ին Երևան է ժամանել ադրբեջանա-թուրքական պատվիրակություն, իրականությանը չի համապատասխանում։

ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ևս մեկ անգած հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց, առավել ևս` հանրության համար զգայուն խնդիրների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Տեսանյութեր

Լրահոս