
Իտալիայի վարչապետն Էրդողանին անվանել է «բռնապետ»

Անկարայում Իտալիայի դեսպան Մասսիմո Գայանին պարզաբանումների համար հրավիրվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Պատճառն այն էր, որ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին անվանել էր «բռնապետ», որի հետ պիտի համագործակցել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դա մեծ արձագանք է գտել Թուրքիայի քաղաքական վերնախավում, որի ներկայացուցիչները հանդես են եկել դատապարտող հայտարարություններով։
Իտալիայի վարչապետն Էրդողանին այդպիսի բնորոշում է տվել այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին աթոռ չեն առաջարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողքին: Ֆոն դեր Լյայենը ստիպված է եղել նստել Էրդողանի և Միշելի կողքին գտնվող բազմոցին։