«Քոչարյան Անդրանիկի ջանը՝ ամոթից ու զավեշտից չի փշաքաղվո՞ւմ, երբ իր «քաղաքական թիմին» կողքից նայում է»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իսկ Քոչարյան Անդրանիկի ջանը՝ ամոթից ու զավեշտից չի փշաքաղվո՞ւմ, երբ իր «քաղաքական թիմին» կողքից նայում է։ Թող հրապարակե՛ն ապրիլյանի մարտերի մասին, այսպես կոչված, զեկույցը, ու դրանով էլ կբացահայտեն տարիներով տարածած իրենց մունդռիկ ստերը։ Այդ ժամանակ կերևա, թե ում ջանը կփշաքաղվի։

Եթե մի հանձնաժողով էլ Նիկոլի վարած քաղաքականությունն ու խայտառակ պատերազմը ուսումնասիրի, դրա զեկույցից նույնիսկ Մերուժան Արծրունու, Հուդայի ու Բրուտոսի ջանն էլ փշաքաղվի՝ հանդերձյալ աշխարհում։

Հ.Գ. «Դավաճություն՝ առանց սահմանների կամ անսահման դավաճանություն» ՍՊԸ բացեք, ավելի սազական կլինի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930