
Անկարայում Իտալիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ Էրդողանի մասին Դրագիի խոսքի պատճառով

Թուրքիայի արտգործնախարարությունն ապրիլի 8-ին կանչել է/. Անկարայում Իտաիայի դեսպան Մասիմո Գայանիին, հաղոդրել է Anadolu գործակալությունը: Գրավոր հայտարարության մեջ ասված է, որ Անկարայում Իտալիայի դեպանն ապրիլի 8-ի երեկոյան կանչվել է նախարարություն նախագահ Թայիփ Էրդողանի մասին Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի «անընդունելի» հայտարարություններից հետո Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի համար աթոռի միջադեպի կապակությամբ:
Իտալիայի վարչապետը Թուրքիայի նախագահին անվանել է «դիկտատոր», բայց ըստ որում նշել է նրա հետ համագործակցության անհրաժեշտությունը: Նա նաեւ հավելել է, որ «համաձայն չէ» Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայանի նկատմամբ Թուրքիայի նախագահի պահվածքին, մեջբերում է նրա խոսքն Ansa-ն: Ավելի ուշ Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն Դրագիի հայտարարությանը պատասխանել է իր թվիթերում:
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Իտալիա վարչապետ Դրագիի անընդունելի ամբոխավարական հռետորաբանությունը եւ նրա այլանդակ եւ անողոք հայտարարությունները մեր նախագահի մասին, եւ մենք դրանք վերադարձնում ենք նրան»,- գրել է նա սոցցանցի իր էջում: Ապրիլի 6-ին Անկարա կատարած այցի ընթացքում նախագահ Ռեժեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հանդպմանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին նստեցրել են նրանից եւ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելից հեռու: Սոցիալական ցանցերում լայնորեն տարածվել է հանդիպման տեսագրությունը, հաղորդել է «Իներֆաքսը»: