Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների, դրա պատճառով մահերի թիվը շարունակաբար աճում է:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքում գրում է։
Վիեննայում կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումներն ապրիլի 18-ից կշարունակվեն մինչև մայիսի 2-ը:
ԱՄՆ ցանկանում է երկխոսություն Ռուսաստանի հետ, նման երկխոսության համար ծրագիրը դեռևս պետք է մշակվի: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին:
Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ամենը հայատյացության վառ դրսևորում է, որը փաստում է, որ Բաքուն չի հրաժարվել իր ագրեսիվ քաղաքականությունից տարածաշրջանում:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Տելեգրամ»–ի իր ալիքում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստոր։․
Եվրամիության երկրները պատժամիջոցներ են պատրաստել Թուրքիայի նկատմամբ այն դեպքում, եթե Անկարան ագրեսիվ վարքագիծ դրսևորի Արևելյան Միջերկրականում և այլ տարածաշրջաններում: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից գործող պետքարտուղար Կլեման Բոնը՝ ելույթ ունենալով երկրի Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատը):
Հենրիկ Մխիթարյանի և Լևոն Արոնյանի մասին. ամեն հաջողակ մարդու հեռանալը երկրից դոմինոյի էֆեկտով բերում է նեգատիվ զարգացումների:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է զորքերն Աֆղանստանից դուրս բերել մինչ սեպտեմբերի 11-ը՝ չտեղավորվելով ամերիկյան նախորդ վարչակազմի կողմից համաձայնեցված ժամկետի՝ մայիսի 1-ի շրջանակում: Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:
2020 թվականի ապրիլի 24-ին այն ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենն իր թվիթերյան էջում գրել էր.«Ընտրվելու դեպքում ես պարտավորվում եմ աջակցել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին և մարդու համընդհանուր իրավունքները դարձնելու եմ առաջնահերթություն»:
Այսօր տեղի ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը: Նիստի օրակարգում եղել է կուսակցության փոխնախագահի ընտրության հարցը: Այդ պաշտոնում Սերգեյ Բագրատյանի փոխարեն ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տնօրեն Վարուժան Ավետիքյանը երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան էջով հայտնեց, որ ժամանակն է եկել, որ վայր դնի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տնօրենի լիազորությունները:
Կորոնավիրուսի պատճառով ամիսներ շարունակ փակ կյանք վարող Չեխիայում ապրիլի 12-ին դադարել է գործել արտակարգ դրությունը, վերաբացվել են դպրոցները, գրադարանները, կենդանաբանական այգիներն ու որոշ խանութներ:
Բաքվում ռազմական ավարի պուրակ բացելով՝ Ալիևը և իր հանցախումբը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Արցախյան և՛ առաջին, և՛ երկրորդ պատերազմները հենց իրենք են սկսել:
Գիտնականները չեն գտել այն բանի ապացույցները, որ կորոնավիրուսի բրիտանական հիմնամանրէն հանգեցնում է հիվանդության ավելի ծանր ընթացքի կամ ավելի վտանգավոր է մահացության տեսակետից: Այդ մասին վկայում են այն հետազոտության արդյունքները, որը հրապարակվել է Lancet բժշկական հանդեսում:
Երեկ 2021թ. ապրիլի 12-ն էր: Խորհրդային երկրում ծնված-մեծացածների համար այդ օրը հիշվում է՝ որպես տիեզերագնացության օր: Արցախյան վերջին պատերազմն իրենց արյան ու բջիջների միջով անցկացնողների, զոհերի, անհետ կորածների ու գերեվարված անձանց հարազատների համար դա պատերազմի խայտառակ ավարտից հետո 150-րդ անտանելի օրն էր: Իսկ, օրինակ, գերիների վերադարձի թեման իր համար PR ակցիայի նյութ դարձրած իմքայլական իշխող […]
Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե Մագնուս Կարլսենի կամ Լևոն Արոնյանի հետ շախմատ խաղամ, ապա 20-րդ քայլին կունենամ պարտված դիրք։ Պարադոքսը նրանում է, որ եթե այդ պահին տախտակը պտտենք ու ես իրենց հաղթական դիրքից շարունակեմ, ապա 40-րդ քայլին էլի կունենամ պարտված դիրք։՛
Անկարայի դատարանը չհեռանալու ստորագրությամբ ազատ է արձակել 14 ծովակալների, որոնց կալանավորել էին Մոնտրյոյի կոնվենցիայի պաշտպանությամբ եւ հանրապետության սահմանադության փոփոխման դեմ նամակի հրապարակումից հետո: Ապրիլի 13-ին այդ մյասին հաղորդել է CNN TՖrk հեռուստաալիքը։
91 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հայտնի ռեժիսոր, The Stunt Man ֆիլմի համար երկու անգամ «Օսկար»-ի նոմինացված Ռիչարդ Ռաշը: Այդ մասին հաղորդում է Variety պարբերականը:
Իրանի Թեհրան նահանգում այլևս չկան հիվանդանոցային մահճակալներ կորոնավիրուսով վարակված հիվանդների համար:
Ն. Սարգսյանն ազատության մեջ է մոտ 5 ամիս, ազատության մեջ գտնվելով, վերջինս մշտապես, պարտաճանաչ կերպով ներկայացել է բոլոր դատական նիստերին, ազատության մեջ լինելով դատարանում ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և հանդես է եկել դատաքննության արագացված կարգ կիրառելու միջնորդությամբ, այս ընթացքում քաջ հասկանալով, որ հենց այնպես վճռաբեկ դատարանը գլխավոր դատախազի տեղակալի բողոքը վարույթ չի ընդունել և ինչ է լինելու դրա արդյունքում, սպասել է այդ որոշմանը:
Վրացի միջազգայնագետ Սոսո Ցինցաձեն «168 Ժամ»-ի հետ զրույցում ևս կարծիք հայտնեց, որ ԱՄՆ-ը կարող է պլան ունենալ՝ Ցեղասպանության ճանաչմամբ փոխել տարածաշրջանում որոշ խաղի կանոններ, որոնք ձևավորվել են պատերազմից հետո: Նրա որակմամբ, եթե նման բան տեղի ունենա, դա լինելու է քայլ մի քանի նպատակով, և իրականում խնդիրն իրականում չի լինի Ցեղասպանության հարցը:
Սաուդյան Արաբիայի Գերագույն դատարանը ապրիլի 11-ին որոշել է, որ այդ օրը ոչ ոք չի կարող տեսնել նոր ամսվա ծնունդը, ուստի մուսուլմանների համար սուրբ Ռամադան պահքի ամիսը Պարսից ծոցի երկրներում ապրիլի 12-ին չի սկսվի:
Իրավասու պետական մարմինները և պետական պաշտոնատար անձինք պատերազմի ժամանակ պարտավոր են առաջնորդվել ստորև նշված իրավակարգավորումներով և իրենց լիազորությունների շրջանակում առավելավույնը անել՝ դրանցում նշված նպատակներին հասնելու համար.
«Բոլոր դեպքերում, եթե փորձում են այդ դաշտը կարգավորել, թող կարգավորեն: Բայց եթե ինֆորմացիայի հոսքը դրանից պետք է տուժի, այսինքն՝ ես չեմ ստանալու այն ինֆորմացիան, որը կստանայի, եթե չլիներ այդ կարգավորումը, դա պետք չէ մտցնել, այսինքն՝ դա պետք չէ ընդհանրապես ժողովրդավարական հասարակությունում: Հայհոյանքը դա ատելության խոսք չէ»,- եզրափակեց Արա Ղազարյանը:
Վրաստանում ապրիլի 12-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 359 նոր դեպք:
«Մենք բավականին ագրեսիվ պետության հետ գործ ունենք, խնդիրն այն է, թե մենք ինչ նպատակներ ենք մեր առջև դնում ու ինչպես ենք առաջ շարժվում: Ադրբեջանի համար հայ գերիներին պահելը պետք է դառնա միջազգային գլխացավանք, ու մենք դրա համար պետք է աշխատենք՝ խորհրդարանական դիվանագիտությամբ, Արտգործնախարարությամբ, մենք իսկապես ակտիվ մեր գործընկերների հետ աշխատում ենք»,- հավելեց պատգամավորը:
«Խաղաղություն պետք է լինի բոլոր ժողովուրդներին՝ ի հեճուկս Ալիևի». Լենա Նազարյան
Հայ պատմաբանները բաց նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ ապրիլի 24-ին նրա ամենամյա ուղերձում ցեղասպանություն եզրույթը հստակորեն տեսնելու ակնկալիքով։ Նամակն ստորագրել են Հայաստանի պատմաբանների միությունը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը, ԵՊՀ պատմության ֆակուլտետը, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետը:
«Թուրքիան և Ադրբեջանը մեր թշնամիներն են՝ ոչ ավել, ոչ պակաս». Արման Աբովյան