Բաժիններ՝

Թուրքիան կպատժվի որևէ տարածաշրջանում ագրեսիվ վարքագիծ դրսևորելու դեպքում. ԵՄ-ն պատժամիջոցներ է պատրաստել

Եվրամիության երկրները պատժամիջոցներ են պատրաստել Թուրքիայի նկատմամբ այն դեպքում, եթե Անկարան ագրեսիվ վարքագիծ դրսևորի Արևելյան Միջերկրականում և այլ տարածաշրջաններում: Ինչպես փոխանցում է  ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից գործող պետքարտուղար Կլեման Բոնը՝ ելույթ ունենալով երկրի Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատը):

«Մենք հասել ենք նրան, որ Եվրոպան ամուր, միասնական և հստակ գիծ ընդունի Թուրքիայի նկատմամբ: Մենք չենք ձգտում էսկալացիայի, բայց մենք պաշտպանում ենք մեր շահերը»,- ասել է քաղաքական գործիչը:

Նրա խոսքով՝ Թուրքիան պետք է ընտրի՝ կգնա արդյոք ապաէսկալացիայի ուղով, թե կնախընտրի հավատարիմ մնալ ագրեսիվ վարքագծին, և այդ դեպքում Եվրամիությունը պատրաստ կլինի արձագանքել:

«Մենք միջոցներ ենք նախապատրաստել, այդ թվում՝ պատժամիջոցներ, եթե հարկ լինի»,- նախազգուշացրել է ֆրանսիացի պետքարտուղարը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս