
Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել ևս 359 մարդ

Վրաստանում ապրիլի 12-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 359 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 288 հազար 755 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 526 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 277 հազար 829 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 6 մարդ, ընդհանուր՝ 3883: