
«Ցանկացած իշխանություն պետք է մտածի՝ ինչպես են իրենց հիշելու ապագա սերունդները․ այսօրվա իշխանություններին լավ հիշելու որևէ հիմք չկա»․ Սերոբ Խաչատրյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն է:
Կրթության հարցերով փորձագետը համոզված է.
• Հայաստանում կրթության բարեփոխումներ տեղի չեն ունենում, տեղի է ունենում բարեփոխումների իմիտացիա: Այսքան տարիների ընթացքում բարեփոխումների ոլորտում ձախողումներ ենք ունեցել:
• Իշխանությունը քաղաքական նպատակներով վերցրեց դպրոցների և բուհերի խորհուրդների վերահսկիչ փաթեթը:
• Գործող իշխանությունը սև ու սպիտակի սխալ մոտեցում ցուցաբերեց նաև կրթության և գիտության ոլորտում:
• Եթե ուզում ես կրթության որակը բարձրացնել, պետք է ունենալ լավ ռեկտորներ, դասախոսներ և լավ մթնոլորտ երկրում:
• Երբ ուսուցչի համար դպրոցում աշխատելը երկրորդ աշխատանք է, չես կարող ունենալ լավ կրթական համակարգ:
• Երկրում արմատական փոփոխությունների համար անհրաժեշտ են նոր գաղափարներ, նոր մոտեցումներ:
• Պատերազմից հետո կյանքը իներցիայով է շարունակվում. ԿԳՄՍ-ն պետք է կարողանա իներցիայի դեմն առնել:
• Ցանկացած իշխանություն պետք է մտածի, ինչպես են իրենց հիշելու ապագա սերունդները՝ այսօրվա իշխանություններին լավ հիշելու որևէ հիմք չկա:
• Հենրիկ Մխիթարյանի և Լևոն Արոնյանի մասին. ամեն հաջողակ մարդու հեռանալը երկրից դոմինոյի էֆեկտով բերում է նեգատիվ զարգացումների:
• Պարզապես երազանք ունենալը քիչ է, պետք է նաև երազանքը կյանքի կոչելու հստակ ճանապարհային քարտեզ ունենալ:
• Մեզ պետք է լավ կրթական համակարգ, որպեսզի հասարակությունը պաշտպանված լինի մանիպուլյացիաներից:
• Կրթության մասին միայն բարձրագոչ ճառեր են ասում, որովհետև իշխանությունների մոտ վախ չկա, թե համակարգը կարող է ընդվզել: