«2018-ին պետք էր ոչ թե խաղատախտակը փոխել ու հակառակորդի ֆիգուրներով խաղալ, այլ խաղի կանոնները փոխել ու անցնել այլ խաղի»

Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե Մագնուս Կարլսենի կամ Լևոն Արոնյանի հետ շախմատ խաղամ, ապա 20-րդ քայլին կունենամ պարտված դիրք։ Պարադոքսը նրանում է, որ եթե այդ պահին տախտակը պտտենք ու ես իրենց հաղթական դիրքից շարունակեմ, ապա 40-րդ քայլին էլի կունենամ պարտված դիրք։՛

Կարևոր է ոչ միայն դիրքը, այլ դիրքն օգտագործողը։

ԵՊՀ ու ՀԱՊՀ (Պոլիտեխնիկ) տիրող ողբալի վիճակը ուրիշի համար նախատեսված խաղը խաղալու արդյունք է, ընդ որում՝ խաղի կանոններն էլ դիմացինդ է գրել։ 2018-ին պետք էր ոչ թե խաղատախտակը փոխել ու հակառակորդի ֆիգուրներով խաղալ, այլ խաղի կանոնները փոխել ու անցնել այլ խաղի։ Ցավալին այն է, որ այս պարզ ճշմարտությունը հասկանալու պարտավորություն ունեցող մարդիկ կլանված էին իրենց շրջապատող ենթակաների ու խորհրդականների շողոքորթ նախադասությունները լսելով ու վայելելով։

Ջոկովիչի հետ թենիս խաղամ ու 6-0, 6-0, 5-0 (30-0) հաշվով առաջ լինեմ, միևնույն է՝ հաղթելու շանս չունեմ«։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930