COVID-19-ի բրիտանական հիմնամանրէի և բարձր մահացության միջև կապ չեն գտել
Գիտնականները չեն գտել այն բանի ապացույցները, որ կորոնավիրուսի բրիտանական հիմնամանրէն հանգեցնում է հիվանդության ավելի ծանր ընթացքի կամ ավելի վտանգավոր է մահացության տեսակետից: Այդ մասին վկայում են այն հետազոտության արդյունքները, որը հրապարակվել է Lancet բժշկական հանդեսում:
Մասնագետները վերլուծել են հիվանդների նմուշները, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով, և համեմատել բրիտանական հիմնամանրէով վարակվածների ու այն անձանց հիվանդության ընթացքը, որոնց մոտ հայտնաբերվել են կորոնավիրուսի այլ տարբերակներ:
«Մենք հիվանդության ծանր ընթացքի և մահացության, ինչպես նաև այդ հիմնամրէի միջև կապի ոչ մի հաստատում չենք հայտնաբերել»,-ասվում է հրապարակման մեջ: Lancet-ում հրապարակված ևս մեկ հետազոտության հեղինակներ եկել են այն եզրակացության, որ բրիտանական հիմնամանրէն չի հանգեցնում ավելի ծանր ախտանիշերի և չի ազդում հիվանդության տևողության վրա: Հետազոտողները նաև կապ չեն հայտնաբերել վարակման կրկնակի դեպքերի թվի հավանական աճի հետ: Այնուամենայնիվ գիտնականները հաստատել են, որ բրիտանական հիմնամանրէն ավելի վարակիչ է: Սակայն, նրանց կարծիքով, արդեն գոյություն ունեցող պատվաստանյութերը արդյունավետ կլինեն նաև կորոնավիրուսի այդ տարբերակի դեմ: SARS-CoV-2 կորոնավիրուսի մուտացիան, որն ստացել է B.1.1.7 անվանումը, դեկտեմբերի կեսերին հայտնաբերել են Մեծ Բրիտանիայում:
Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի շնչուղիների նոր և առաջացող վիրուսային սպառնալիքների գծով կոնսուլտացիաների խորհուրդը հաստատել է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում է սկզբնականից 70 տոկոսով (այլ գնահատումներով՝ 56 տոկոսով) ավելի արագ և զգալիորեն մեծացնում է մահման ռիսկը: Այդ ժամանակվանից մուտացիան հայտնաբերել են արդեն 130 երկրներում: Բացի այդ, աշխարհում տարածվում են նաև այլ վտանգավոր մուտացիաներ. հարավաֆրիկյան տարբերակը հայտնաբերել են 80 երկրներում, իսկ բրազիլականը՝ 45: Վերջին տվյալների համաձայն, Ռուսաստանում հաշվում է բրիտանական հիմնամանրէի 128 դեպք: Դրանք բոլորը բերովի են, առավելապես Թուրքիայից և Տանզանիայից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին