Պաշտոնական այցով ապրիլի 25-27-ը Հայաստանում է գտնվելու Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը: Տարածաշրջանում անցկացվող աշխատանքային այցերի շրջանակում նրա առաջին հանգրվանը կլինի Երևանը: Այցը կամփոփվի Տավուշի մարզում խորհրդանշական ծառատունկով՝ ի նշանավորումն հայ-լիտվական բարեկամության:
«Կարծես թե նրանք ոչինչ չեն պարզել, դրա համար ձեն-ձուն չկա։ Գործն ուղարկել են քննչական վարչություն, բայց որևէ նորություն չկա։ Այդ 7 հոգու մասին որ խոսում են, պարզել եմ՝ իրականում ինչ է եղել։ Ուրեմն՝ 3 հոգի երկրորդ կարգի հաշմանդամ էին, նրանց իրենց հարազատները տեղափոխել են Ստեփանակերտ։ Հանձնաժողովը որոշել է, որ այդ բնակիչներին պետք է համարի ծրագրի շահառու, որովհետև հնարավոր չէ, որ նրանք հաշմանդամության այդ կարգով մենակ ապրեին։ Հոդվածներ են հրապարակել, թե իբր ես իմ պաշտոնեական լիազորությունները չարաշահել եմ, գումար եմ շորթել և այլն, այդ ամենն իրականությանը չի համապատասխանում»,- նշեց Արծվիկ Սարգսյանը։
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն ապրիլի 24-ին հայտարարել է, որ ճանաչում է «հայ ժողովրդի սարսափելի տառապանքն ու ողբերգությունը», բայց չի ճանաչել 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ջարդերը որպես ցեղասպանություն: Այս մասին տեղեկացրել է «The Times of Israel»-ը։
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ապրիլի 25-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսի գլխավորած պատվիրակությանը: Կիպրոսի պաշտպանության նախարարը Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Արցախում վերջերս տեղի ունեցած պատերազմը հիշեցրեց, թե որքան է պատմության ժխտումը շարունակում նախապատրաստել բռնության վերադարձը: Թվիթերի իր էջում այս մասին գրառում է կատարել Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամ Ֆրանսուա Բելամին:
500 միլիոն դրամը կուղվի Պաշտպանության նախարարության կողմից իրականացվող պաշտպանության ապահովման և ռազմական կարիքների բավարարում միջոցառումներին։
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ժնևի Սուրբ Հակոբ հայոց եկեղեցում Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ.Գուսան վարդապետ Ալջանյանի կողմից ապրիլի 24-ին մատուցվել է Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների։ Ոգեկոչկման արարողությունը շարունակվել է եկեղեցու հարևանությամբ բացօթյա տարածքում՝ Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ։ Դուդուկահար Լևոն Մինասյանի կատարմամբ հնչել է Կոմիտասի «Դլե Յամանը»։ Այս մասին հայտնում է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունից, ելույթով հանդես է եկել Շվեյցարիայի հայկական միության (Union Arménienne de Suisse) փոխնախագահ Րաֆֆի Գիրագոսյանը։
Եվրոպական խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատների խմբակցությունը «Թվիթեր»-ի իր էջում ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն ճանաչելը:
Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը «Թվիթեր»-ի էջում գրառում է կատարել, որում ընդգծել է հայկական մշակույթի նկատմամբ հարգանքի իր հանձնառությունն ու վերահաստատել, որ հայ համայնքի կողքին է: Արգենտինայի Հանրապետության նախագահի՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ գրառման մեջ մասնավորապես ասված է.
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ապրիլի 25-ին հանդիպել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Կիպրոսի պաշպանության նախարար Խարալամբոս Պետրիդիսի հետ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ապրիլի 16-ին ԱԺ-ում ելույթ ունեցավ և այն ամբողջությամբ նվիրեց նախկին իշխանություններին։ Նախ՝ դիմելով ԱԺ իր գործընկերներին, նա նշեց, որ պետք է ուղիղ խոսեն սեփական ժողովրդի հետ, ասեն, թե այս ամենը ինչից է սկսվել, որտեղից է պատմությունը գալիս, և ասել ամենակարևորը՝ այն մարդիկ, որոնք լիազորված են եղել Արցախի հարցում բանակցելու՝ […]
Եթե նիկոլը՝ պարտության խորհրդանիշը հրաժարական տար ոչ թե այսօր, այլ գոնե 2020_ի սեպտեմբերի սկզբին, ապա պատերազմ չէր լինի, Շուշին ու Հադրութը չէինք կորցնի, հինգ հազար տղերքն էլ մեր կողքին կլինեին։
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Վերջին տարիներին Հայոց ցեղասպանության մասին առավել շատ գիտական, փաստագրական գրքեր են տպագրվում։ Գրքերը լույս են տեսնում Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս։ Հատկանշական է, որ 20-րդ դարասկզբի անպատիժ մնացած մեծ ոճրագործության մասին ուսումնասիրություններ կատարում են նաև օտարազգի գիտնականներ։ Այդ ամենի հետ մեկտեղ՝ մեզ են հասել նաև ցեղասպանության մասին իրական պատմություններ, հուշեր, որոնք առավել խոսուն ու ազդեցիկ փաստեր են։
Բռնցքամարտ․ Վահե Հակոբյան VS Փաշինյանի աներձագ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կառավարության հրաժարականն ընդունելու մասին։
ԱԺ նախկին փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է։
Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է։
Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը (TÜİK) հրապարակել է 2020-ին Թուրքիայի բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալներ, որոնք մշակվել են ըստ բնակության հասցեների։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց. ՈւՂԻՂ
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ճանաչու՞մ: Ինչու՞ հիմա: Ի՞նչ դա կտա: Ի՞նչ ռիսկեր: Իրավական vs քաղաքական ճանաչում: Փորձել եմ պատասխաններ գտնել Ճանաչում: Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը քաղաքական հստակ գնահատական է, որն այսօրվանից համարվում է ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ: Սա ճանաչում է և վերջ: Սա նաև հիմք է իրավական գործընթաց սկսելու համար, […]
Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նիկոլ Փաշինյանը ապրիլի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարության մասին։ Արցախի ԱԳՆ հայտարարությունում ասվում է․
Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է։
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը տելեգրամի իր ալիքում գրել է։
Yerkirmedia. am -ը գրում է․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտանիքի անդամների հետ Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ավելի վաղ նրա անունից ծաղկեպսակ էր դրվել հուշահամալիրում։ Այսօր ամբողջ օրվա ընթացքում Հանրային հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում է ապահովում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից: Հեռարձակման սփռման ազդանշանը տրամադրվել է Հաայստանի բոլոր հեռուստաընկերություններին, ինչպես նաև՝ միջազգային լրատվամիջոցներին: Սակայն, […]
Աժ «Բարգավաճ հայաստան» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․