«էս մարդիկ չեն հասկանում, որ այն, ինչ արել են ու անում են՝ զզվելի է»․ Նաիրա Զոհրաբյան

Աժ «Բարգավաճ Հայաստան» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Դագաղի քաղաքական էֆեկտը

Նիկոլը քաղաքական մշակույթ բերեց առանց կանոնների մարտերը՝ դագաղներով, սև լենտերով, ամենազզվելի ֆեյքային գարշահոտով։

Ես չեմ սիրում քաղաքական սլենգում հայհոյանքը և առանց կանոնների մարտերը։

Բայց երբ նվաստ բնազդներով էպիկական հաճույք ստացող հանրային սեգմենտին ոգեշնչում ես քո ընդդիմախոսների դագաղներով ու ֆեյսբուքյան մեյնսթրիմի ամենօրյա մենյուն անեծքն ու հայհոյանքն է՝ պադմասկովյեից մինչև գլենդել նա դանու, պիտի պատրաստ լինես նաև բումերանգի հակառակ էֆեկտին։

Ծանրաքաշ կանայք, ովքեր պլիսեցկայայի թեթևաքայլությամբ մասնակցում էին նիկոլի կազմակերպած բոլոր թաղումներին, պիտի հասկանան, որ իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգը error է տվել ու դագաղները այլևս թռչող բումերանգներ են։

Ու հարցի գինն այն է, որ էս մարդիկ համառորեն չեն հասկանում, որ այն, ինչ արել են ու անում են՝ զզվելի է ու բումերանգը այլևս ամեն օր հարվածելու է իրենց մռթին։

Էս ընտրության քարոզարշավը լինելու է փոխադարձ դագաղների և ստորագույն բնազդների մրցապայքար։ Ցավոք։

ՈրովհետևՆիկոլը դագաղը և հայհոյանքը բերեց քաղաքական պայքարի առաջնագիծ ու հանրության մի մեծ սեգմենտի նստեցրեց ատելության թմրադեղի վրա»։

 

Տեսանյութեր

Լրահոս