«Երեկ Նիկոլն ըստ էության հրաժարական տվեց․․․»․ Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Բարի լույս, Հայաստան:

Երեկ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա լրահոսում երկու իրադարձություն, ըստ էության, մնացին աննկատ:

Նախ, երեկ Նիկոլն ըստ էության արդեն հրաժարական տվեց, և այն ընդունվեց Ռուսաստանի նախագահի կողմից: Դա իրականում կարելի է հասկանալ Կրեմլի՝ երեկվա հեռախոսազրույցի մասին հաղորդումից:

Մնում է, որ Նիկոլը Հայաստանում կատարի բոլոր ձեւականությունները: Ի դեպ՝ խոսակցությունը ապրիլի 24-ին և ոչ մի հիշատակում ցեղասպանության թեմայի մասին:

Երկրորդ, դատավոր Մելիքսեթյանը թույլատրեց սյունեցի ակտիվիստի կալանավորումը, և դա արեց հենց ապրիլի 24-ին: Խայտառակություն:

Եվս մեկ դիտարկում. Երեկ, ըստ էության, սկսվեց ոչ ֆորմալ մրցակցություն այն մասին՝ ում դերն է եղել որոշիչ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչման գործում: Ես կցանկանայի, որ բոլոր ներկա շաաատ բարձրաստիճան պետական ​​այրեր նույն եռանդով ու ոգեւորությամբ քննարկեին, թե ով է իրենցից մեղավոր 5000 տղաների մահվան, Արցախի պետականության և մեր բանակի փլուզման մեջ:

Իսկ Նախագսհ Բայդենը ցեղասպանությունը ճանաչեց միայն Ամերիկայում մեր հայրենակիցների ջանքերի շնորհիվ, և թող ոչ ոք իրեն չվերագրի այն, ինչ չի արել:

Շնորհակալ ենք ցեղասպանություն եզրույթը օգտագործելու համար:

Այնուամենայնիվ պետք է զգոն լինել: Ամերիկայի նման մեծ տերությունները պատահական ոչինչ չեն անում: Մի քանի օրից էյֆորիան կանցնի, և մենք կարող է առերեսվենք շատ դժվար աշխարհաքաղաքական մարտահրավերների, օրինակ ՝ ճանաչումը միջանցքի դիմաց դիլեմային»:

Տեսանյութեր

Լրահոս