Հանրայինը չի լուսաբանել Ռոբերտ Քոչարյանի այցը Ծիծեռնակաբերդ

Yerkirmedia. am -ը գրում է․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտանիքի անդամների հետ Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ավելի վաղ նրա անունից ծաղկեպսակ էր դրվել հուշահամալիրում։

Այսօր ամբողջ օրվա ընթացքում Հանրային հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում է ապահովում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից: Հեռարձակման սփռման ազդանշանը տրամադրվել է Հաայստանի բոլոր հեռուստաընկերություններին, ինչպես նաև՝ միջազգային լրատվամիջոցներին:

Սակայն, այն պահին, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ընտանիքի հետ այցելել է հուշահամալիր, ուղիղ եթերն այդ պահից դադարեցվել է և միայն որոշ ժամանակ անց է նորից վերականգնվել: Հանրայինի ազդանշանով ուղիղ հեռարձակմամբ չի ցուցադրվել Ռոբերտ Քոչարյանի այցը:

Միաժամանակ, հուշահամալիրի տարածքում նույն ժամանակահատվածում ինտերնետ կապի և հեռարձակման խափանում է եղել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930