Պաշտոնյաների աչքը վախեցել է. նրանք խուսափում են մասնակցել գերիների հարցերով աշխատանքային քննարկումներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանի՝ ԱԺ կատարած անհաջող այցից հետո պետական պաշտոնյաների աչքը վախեցել է․ նրանք մերժում են գերիների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի՝ ԱԺ անկախ պատգամավորների հրավերը, քանի որ անցած շաբաթ Ավագյանը, անկախներին հյուրընկալվելուց հետո, պաշտոնազրկվել էր։

Մասնավորապես, փոխարտգործնախարարներից մեկն է հրաժարվել, իսկ ՊՆ ներկայացուցիչ, գերիների հարցով զբաղվող Մարտիկյանն առաջարկել է թույլտվություն ստանալ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանից, նրա համաձայնությունից հետո խոստացել է գալ ԱԺ»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930