««Նիկոլ» ընտրածնե՛ր, որքան էլ ձեզ հարգեմ, միևնույն է ձեր արած վատությունը Հայրենիքին՝ երբեք չեմ մոռանալու»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Նիկոլ» ընտրածնե՛ր, որքան էլ ձեզ հարգեմ, միևնույն է ձեր արած վատությունը Հայրենիքին՝ երբեք չեմ մոռանալու։

Հայաստանի և Արցախ անվտանգությունը, տնտեսությունը, հոգևոր և հանրային համերաշխությունը փշրելուց հետո, այսուհետ մենք ունենք զարգացման (կամ գոյատևման) երեք ճանապարհ.

1. Կիսել հրեաների ճակատագիրը (1973թ. պատերազմից հետո) և գնալ Իսրայելի (ԱՄՆ անվտանգության հովանու տակ) ճանապարհով։ Այսինքն, մոբիլիզացնելով համահայկական ներուժը, շատ կարճ ժամանակահատվածում, (ՌԴ հետ անվտանգային ամուր դաշինքով)՝ Հայաստանը դարձնել տարածաշրջանի գերարագ զարգացող առաջադեմ երկիր (առաջիկա 25 տարում)՝ մինչև 5 մլն բնակչությամբ (որից՝ առնվազն 200.000 Արցախում)։ Այսպես միայն հնարավոր կլինի պահպանել լիարժեք անկախությունն ու ինքնիշխանությունը։ Այս ճանապարհով հնարավոր կլինի հեռու պահել Արցախն ադրբեջանական դառնալու հեռանկարից։

2. Կամ շարունակելով մեր դժբախտ ճակատագիրը, կիասանկախ կարգավիճակով վերածվել Ռուսաստանի ոչ պաշտոնական պրոտեկտորատի՝ միասնական պետության հեռանկարով, գյուղատնտեսական արտադրանքի և ծառայությունների ոլորտի գերակայությամբ (դառնալ Մոլդովա)։ Այսպես հնարավոր կլինի գոյատևել մինչև հաջորդ աշխարհաքաղաքական փոփոխությունները։

3. կամ կիսել ասորիների ճակատագիրը, կորցնելով երբեմնի կայացած պետությունն ու սփռվել աշխարհով մեկ (առանց ինքնիշխան պետության վերականգնման հեռանկարի)։ Որովհետև, եթե կորցրեցինք անկախությունը՝ մենք այլևս նոր պետականություն կերտելու շանս և Հայրենի տարածք չենք ունենալու։ Երբեք։ Այն լինելու է ամբողջությամբ թրքացված։ Իսկ ռուսները՝ մեզ համար երկրորդ անգամ Հայրենիք չեն ազատագրելու (այնպես ինչպես արեցին 1826-28թթ-ին) ։

Ես պատրաստ եմ ապրել, պայքարել ու աշխատել միայն առաջին տարբերակի համար։

Հ.Գ. Եթե չլիներ նիկոլիզմն ու արևմտյան տեխնոլոգիաներով սորոսածին ավերիչ «հեղափոխությունը»՝ մենք ստիպված չէինք լինի ամեն ինչ սկսել զրոյից ու նմանատիպ սցենարներից։

Տեսանյութեր

Լրահոս