Իշխանության ու նրա պարագլխի լռությունը կամ մերթընդմերթ արվող անպտուղ պոռթկումները ակնառու են դարձնում, որ իրենք կամ իրավիճակին չեն տիրապետում կամ իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակը այնքան վատն է մեզ համար, որ պատեհ պահի են սպասում կամ ընդդիմության որևէ սխալի, որ շեղեն:
«Նրանք փաստացի ցանկանում են Արցախի տարածքի համար ասել, որ այդ հատվածում գտնվող բոլոր զինված մարդիկ, իրենց համար զինված խմբավորում են, ահաբեկիչներ են։ Այսինքն՝ այդ զորավարժությունները բազմաթիվ խութեր ունի։ Այդուհանդերձ, մենք դրանց մասին որքան էլ բարձրաձայնենք, միևնույն է՝ Ադրբեջանն այս զորավարժություններն անցկացնելու է, մենք որևէ միջազգային արձագանքի չպետք է սպասենք»,- հավելեց Կարեն Հովհաննիսյանը։
Այսօր, երբ քոչվոր ազգն իր գիտությամբ աղետի է բերել մեր երկիրը, ՀՀ ներկա վարչապետը՝ փոխանակ դաս քաղելուն և գիտության ու գիտապաշտպանական համակարգի իր ավերիչ քաղաքականությունից հրաժարվելուն, պատերազմող երկրի գիտության ճակատագիրը հանձնել է անձանց, որոնց՝ ստորին օղակներում աշխատելու համար նույնիսկ լրացուցիչ կրթությունն է անբավարար:
«Ի՞նչ է կատարվել Սյունիքում. հակառակորդը մտել է, գրավել է դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով Սև լճի նկատմամբ, որտեղից խմելու ջուր ստանում են Գորիս և Սիսիան քաղաքները: Եթե ուշադիր նայեք՝ թշնամին գրավում է այն տեղը, որտեղ ջուր կա»,- «Հայելի» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը՝ կարծիք հայտնելով, որ ակներև է՝ լճից այն կողմ թշնամին ռազմականացված բնակավայր է կառուցելու՝ ի տարբերություն հայերի, և այդ բնակավայրերին ջուր է պետք:
Վրաստանի Դմանիս քաղաքում մայիսի 16-ին սվանների և ադրբեջանցիների միջև տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք։
Հունիսի 20-ին մենք գնում ենք ոչ սովորական ընտրությունների։ Սա հերթական ընտրություն չէ, հանդարտ քարոզարշավով, ավելի լավ կամ վատ ծրագրով, նախընտրական խոստումներով։ Երբ պետությանդ մի մասը կորցրել ես, իսկ թշնամին «պրոմենադ» է անում քո տարածքում, սովորական ընտրության մասին խոսք լինել չի կարող։
Միացյալ Նահանգները շաբաթվա մեջ երրորդ անգամ արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից մայիսի 16-ին ընդունված հայտարարությունը, որն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անհապաղ հրադադար հաստատելու կոչ է անում:
Օմբուդսմենների եվրասիական դաշինքի հինգերորդ նիստը տեղի կունենա հունիսի 23-ին Մոսկվայում:
Քանի օր է հայկական սահմանների անձեռնմխելիություն գոյություն չունի արտահայտությունն առարկայացվել է։
Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Ինչո՞ւ ադրբեջանցի սահմանախախտ զինվորները չհանդիպեցին հայ սահմանապահների դիմադրությանը. ՈՒՂԻՂ:
«Նույն իրավիճակն է, ոնց գիտեք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը՝ անդրադառնալով օրեր առաջ թշնամու առաջ գալու և գյուղի վերևի հատվածում տեղակայվելու հարցին։
Իսրայլեի Պաշտպանության բանակը հայտնել է մայիսի 17-ին ականապատված ավտոմոբիլի օգտագործմամբ ահաբեկչական գործողության մասին:
Մի քանի օր անց, երբ հասան Վարդենիս, սկսեցին էդ աղջկան մեղադրել, թե բա հարցրեցիր՝ իմացան, որ կահավորված չէ ու եկան: Իսկ չիմացա՞ն, որ վարչապետն էլ ասել էր՝ ամեն ինչ արված է: Էդ ստի ու կեղծիքի արանքում, տուժում են 18-20 տարեկան, պատերազմ անցած տղաները, տեղյա՞կ եք: (Չասեք, թե ես ինչ եմ անում, այլապես ստիպված կհրապարակեմ ստացականները ու իշխանությունը խայտառակ կլինի):
Սյունյաց քառօրյա բանակցությունները, ըստ իրարամերժ լուրերի, ավարտվել են, թե ինչ արդյունքներով՝ անհայտ է․ արդյունքների մասին մարզային իշխանությունները հորդորում են դիմել ավելի բարձր ատյաններին, իսկ բարձր ատյաններից խնդրում են դեռ սպասել հստակեցման։
Ռուսաստանի հայերի միությունը կիսում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մտահոգությունը քաղաքացիների սահմանադրական իրավունքի խախտման, երկրի սահմանների անապահով ու վտանգված լինելու վերաբերյալ և պատրաստակամ է քննարկել անվտանգության գոտի ձևավորելու անհրաժեշտության գաղափարը:
Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի հետ:
Զենք-զինամթերքի առեւտրով զբաղվող Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) ազատ արձակվեց։ Քիչ առաջ դատարանը հրապարակեց որոշումն, ըստ որի, բավարարեց պաշտպանական կողմի կալանավորման դեմ Վերաքննիչ բողոքը։
Գևորգ Պետրոսյանը՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին. ՈւՂԻՂ։
Քաղաքականությունն այն բացառիկ զբաղմունքն է, որն իր դռները միշտ սիրալիր բաց է պահում բոլորի համար։ Կիրթ-անկիրթ, ժուռնալիստ, սլեսար, ֆիզիկ, ագրոնոմ, շոֆեռ, պատմաբան և այլն։ Բայց միայն շատ քչերին, բացառիկ քչերին է հաջողվել երկար ու պատվով մնալ քաղաքականության «տանը»։ Շատերը՝ լուռ, գլխիկոր դուրս են եկել կամ դուրս են շպրտվել քաղաքականության ելքի դարպասներից։
Մենք պետք է գործարկենք և քաղաքական միջոցներով կարողանանք հասնել մեր խնդրի լուծմանը: Եվ եթե այսպիսի արդյունքի հնարավոր չլինի հասնել, այդ դեպքում նույն տրամաբանության մեջ պետք է գործի դրվեն ռազմաքաղաքական մեխանիզմները: Նկատի ունեմ Հավաքական անվտանգության պայմանագրով և հայ-ռուսական պայմանագրերով նախատեսված են գործառույթներ, և այդ պայմանագրերը նախատեսված են հենց այսպիսի դեպքերի համար ու մենք, մեր լեգիտիմ իրավունքից օգտվելով, ձեռնարկել ենք այդ գործողությունների մեկնարկը»:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել ա ԱԱԽ նիստում իր ելույթը՝ գրելով․ «Սա առավոտյան ԱԽ նիստում իմ ունեցած ելույթն է: Նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության եւ ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում:
Վրաստանում ծեծկռտուք է տեղի ունեցել վրացիների և ադրբեջանցիների միջև Վրաստանի Դմանիս քաղաքում (Քվեմո Քարթլի շրջան) նախօրեին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել վրացիների և տեղաբնակ ադրբեջանցիների միջև:
«Գյուղում նույն վիճակն է, ինչ անցած 3–4 օրերին ասել ենք, նույն ձև սպասողական վիճակ է, սպասում ենք․․․»,– այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի համայնքապետ Սիմա Չիտչյանը՝ անդրադառնալով օրեր առաջ թշնամու առաջ գալու և գյուղի վերևի հատվածում, ընդամենը՝ 4–5 կիլոմետրի վրա տեղակայվելու հարցին։
«Տեր-Պետրոսյանը կրկին փորձում էր տարանջատվել իր հոգեզավակից՝ շատ լավ հասկանալով, որ իր սանի՝ Փաշինյանի բերած աղետը գաղափարական առումով ամբողջությամբ տեղավորվում է իր աշխարհընկալման մեջ։ Մյուս կողմից էլ, նա հոգեբանորեն չի կարողանում զսպել իրեն ու չպաշտպանել իր հոգեզավակին՝ նրա գործած արհավիրքը վերագրելով վերջին 23 տարիներին»,- Yerevan.Today-ին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը, ում դիմել էինք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մայիսի 16-ի ելույթում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ձևակերպումներին անդրադառնալու խնդրանքով։
Շատերս չենք ուզում հավատալ, որ պետությունը դադար է առել, ինչի մասին բազմիցս գրեցի այս շրջանում: Սա իրականում ահավոր երևույթ է, աղետ է, քանի որ չկա անվտանգության որևէ երաշխիք, ուղղակի չկա՝ լինի ներքին, թե արտաքին վտանգների դեմ:
Մայիսի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիին:
Իրանի համար Սյունիքը արտաքին սահման է: Ելք դեպի ԵԱՏՄ (որին ցանկանում է միանալ): Միակ ցամաքային սահմանը ԵԱՏՄ-հետ: Եթե Իրանը կորցնում է այս սահմանը, ապա ամբողջապես հայտնվում է Թուրքիայից (ՆԱՏՕ) կախվածության մեջ: Իրանը կորցնում է նաև դեպի Սև ծով և Եվրոպա դուրս գալու (Հայաստանի և Վրաստանի միջով) Թուրքիայից անկախ ճանապարհ: Կարծում եմ այս պարբերությամբ նկարագրեցի նաև ԱՄՆ և Իսրայելի շահը:
Կալիֆոռնիայում երկու մարդ է զոհվել հրաձգության հետեւանքով: Այդ մասին հաղորդել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Մայիսի 12-ին, թշնամին հատելով հայ-ադրբեջանական սահմանը, 3-4 կլիլոմետր առաջ է եկել Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում և հետ չի գնացել։ Օրեր շարունակ տևած բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել։