«Անիծվի այն օրը, երբ Նիկոլին մտցրին և նա մտավ հայկական քաղաքականություն»․ Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անիծվի այն օրը, երբ տեսակով՝ անհայրենիք, «քաղաքական» հայացքներով՝ մուտանտ, օտարի համար՝ պատրաստի գործակալ և բարոյապես՝ «ջրի գին» ժուռնալիստները մտան հայկական քաղաքականություն։
Ընթերցողն իհարկե միանգամից ի նկատի կունենա Նիկոլին և չի սխալվի։ Բայց նա միակը չէ ցավոք։
Քաղաքականությունն այն բացառիկ զբաղմունքն է, որն իր դռները միշտ սիրալիր բաց է պահում բոլորի համար։ Կիրթ-անկիրթ, ժուռնալիստ, սլեսար, ֆիզիկ, ագրոնոմ, շոֆեռ, պատմաբան և այլն։ Բայց միայն շատ քչերին, բացառիկ քչերին է հաջողվել երկար ու պատվով մնալ քաղաքականության «տանը»։ Շատերը՝ լուռ, գլխիկոր դուրս են եկել կամ դուրս են շպրտվել քաղաքականության ելքի դարպասներից։
Իսկ նրանք, ովքեր սկանդալներով են մտել քաղաքականություն, սկանդալով են դուրս շպրտվում։
Մեծ մասի համար հայկական քաղաքականությունը դարձել է ձկնորսության (ինչ որ բան կպցնելու) նման մի բան, իսկ որոշների համար՝ ժառանգական-փոխանցովի։ Որոշներին էլ թվում է, թե բոլորը շունչները պահած սպասում են, թե երբ է գալու հենց ինքը և փրկի իր «սիրելի» ժողովրդին։ Կան այնպիսիք, որոնք գտնում են, որ քաղաքականության մեջ ոչ թե գաղափարն է կարևոր, այլ ձայն բերող տղերքը (ընդ որում կարևոր չէ ոնց, բայց իրականում՝ ոչ թե վստահության ձայն, այլ ընդամենը քվեաթերթիկ)։
Ահա այսպես մենք բոլորս, հայկական քաղաքական տունը դարձրեցինք մի մեծ արևելյան շուկա, որտեղ կապիտուլյանտ ժուռնալիստը 2018թ. էժան գռոշներով ձեռք բերեց հասարակական ակցիաները, իսկ արդյունքում՝ միջազգային քաղաքական բորսայում շատ թանկ գնով վաճառեց Հայրենիքը։ Վաճառքի գինը կազմել է արյունով ազատագրված պատմական հայրենիքից մի մեծ տարածք, երեք պատերազմներում և բանակի շարքերում ընկած հայորդիների կյանքը և մեր ժողովրդի ու պետության ապագան։ Այս ամենի գնով՝ ժուռնալիստ-կապիտուլյանտը վաճառել է Հայրենիքը։
Անիծվի այն օրը, երբ Նիկոլին մտցրին և նա մտավ հայկական քաղաքականություն»։