Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը կոչ է արել Բաքվին և Երևանին պայմանավորվել Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու շուրջ
Հիմնական խաղացողներն աստիճանաբար, նաև պաշտոնապես են մտնում խաղի մեջ, և ակնհայտ է՝ դա փորձում են անել հնարավորինս կրեատիվ, հիշվող եղանակով՝ անդրադառնալով քաղաքական ուժերի նախընտրական վերջին հայտերին. այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։
«Այդ առումով Սև լիճը, բացի նրանից, որ օգտագործվել է ոռոգման համար՝ ինչպես մեր բոլոր լճերը, նաև այդ ջուրն այնքան մաքուր է եղել, որ խմելու համար է օգտագործվել։ Այս առումով ոչ մի դեպքում լիճը կորցնել չի կարելի։ Ինչ վերաբերում է թունավորմանը, ապա դա քրեական հարց է, որ կարիք ունի ապացուցման»,- նշեց Կարինե Դանիելյանը։
Հրանտ Բագրատյանն աշխարհազորի գրվելու կոչով հավաք է հրավիրել Ազատության հրապարակում․ ՈՒՂԻՂ
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամյան իր ալիքում գրառում է արել, որում ասվում է:
«Եթե հարավում 47 կիլոմետր լայնություն ունի ՀՀ տարածքը, ապա Սիսիանում 27-29 կմ է, և ճանապարհ կառուցելն էլ ավելի հեշտ է, Հայաստանը մասնատելու իմաստով՝ շատ ավելի հեշտ։ Սրանով է պայմանավորված թշնամու լկտի, ցինիկ պահվածքը»,- հավելեց նա։
168.am-ը Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակ է այս պահին մարզի այն տարածքներում, որտեղ ադրբեջանցի զինվորականները ներթափանցել և դիրքավորվել էին, ի պատասխան՝ նա ասաց․ «Իմ ունեցած տեղեկություններով՝ ինչպես երեկ է եղել, այնպես էլ՝ այսօր է․ ոչ մի փոփոխություն չկա։
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Նիստի սկզբում վարչապետի աթոռը ժամանակավորապես զբաղեցնող անձն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին ու դրա հանգուցալուծման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Արդեն հինգերորդ օրն է, ինչ թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել, և պատճառաբանելով, թե դրանք իրենց տարածքներն են, չեն հեռանում։ Այս ամենի ֆոնին տարբեր տեղեկություններ են շրջանառվում, թե ադրբեջանական կողմը Հայաստանի տարածքից դուրս գալու դիմաց հայկական կողմից պահանջել է մի քանի գյուղ, այդ թվում՝ Արարատի մարզից՝ Տիգրանաշենը՝ Քյարքին։
Սպասում եմ հայ-ամերիկյան բարձր մակարդակի հեռախոսազրույցի:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Հայրենիք» կուսակցության անդամ Ռոբերտ Հարությունյանն անդրադարձավ Հայաստանի սահմաններին տեղի ունեցող իրադարձություններին և ասաց, որ նոյեմբերի 9-ից հետո գործող իշխանությունների գործողությունների ուսումնասիրությունն ու վերլուծությունը փաստում են, որ ստեղծված իրավւճակից խուսափելու համար որևէ քայլ չեն կատարել:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Մերձավոր Արեւելքում հակամարտության սրվելու ֆոնին հավանություն է տվել Իսրայելին 735 դոլար գումարի ամերիկյան գերճշգրիտ զենք վաճառելուն:
Մայիսի 17-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։
Հայաստանի Հանրապետության նախագահը մայիսի 17-ին ստորագրել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքը:
Իսրայելի ռազմածովային ուժերը եւ ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում կառավարող ՀԱՄԱՍ շարժման սուզանավին հարված են հասցրել միջատարածքի ափերի մոտ: Այդ մասին հաղորդել է հրեական պետության բանակի մամուլի ծառայությունը։
Մոսկվան պատրաստ է քարտեզագրական նյութեր տրամադրել և խորհրդատվական ծառայություններ մատուցել սահմանազատման և սահմանագծման համար։
Նա կհամակարգի նախընտրական շտաբերի գործունեությունը, նախընտրական կազմակերպչական և այլ գործընթացներ:
Հայ ժողովրդը պետք է վերականգնի և վերագտնի իր արժանապատվությունը և վեհությունը:
Արցախի իշխանությունները Իսրայելին և Պաղեստինին հորդորում են դադարեցնել ռազմական գործողությունները և խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 19-ին Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անահիտ Ավանեսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը երկու օր անցկացրել է Սյունիքում և Վայոց Ձորում, ու նրա տպավորությամբ՝ թշնամին պատրաստվում է հարձակման:
«Ասում են, որ թշնամին հետ պետք է գնա, սակայն դեռ չի գնացել։ Այս պահին որևէ գործողություն չի ընթանում, ամեն մեկն իր տեղում է՝ հանգիստ իրենց համար նստած են։ Ես չգիտեմ, ինչու չեն գնում։ Ես այդ բարձունքում էի, մի «Կամազ» եկավ, մի քանի բան-ման գցեցին մեջը ու ճանապարհով գնացին դեպի Սև լիճ։ Ես չգիտեմ, գուցե ուզում են գնան, ես իրենցից մի 150 մետր հեռու եմ եղել, թե չէ՝ կհարցնեի՝ ինչ են մտածում։ Թող ռադ լինեն, գնան, եկել մեր տարածքում նստել են»,- նշեց Վարո Գրիգորյանը։
Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի:
«Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի կազմում կարող են ընդգրկվել Արդյունաբերողների ու գործարարների ռուսական միության նախագահ Ալեքսանդր Շոխինը և «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ԳՀԻ-ի ղեկավար Յարոսլավ Կուզմինովը: Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվական գործակալությունները՝ հղում անելով կորպորացիային։
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մեր բոլորի ցանկությունն է, որ ինչպես եկել են ադրբեջանցիները, այնպես էլ վերադառնան: Ի՞նչ է նշանակում՝ եկել են, հիմա էլ վերադառնան, ծնո՞ւնդ է, կնո՞ւնք է, նշանդրե՞ք է, ի՞նչ է, որ եկել են: Բայց ես այստեղ ուրիշ վտանգ եմ տեսնում, նա կոշտ բառամթերք չի օգտագործում, որովհետև Ալիևն իրան հետո կչափալախի, կասի՝ արա էս ի՞նչ էիր խոսում»,- ասաց Պետրոսյանը:
Իրանը բացառում է Վիեննայում տեղի ունեցող բանակցությունների ընթացքում որևիցե նախնական համաձայնագրի կնքումն իրանական միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համապարփակ համատեղ պլանի (ԳՀՀՊ) իրականացման վերսկսման վերաբերյալ:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամերիկացիները առավել մեծ ակտիվություն են սկսելու ցուցաբերել Հարավային Կովկասում, նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հարցում: Չեն գործելու առանձին ՄԽ-ից, բայց և առավել ակտիվ են լինելու՝ որպես գերտերություն: Սպասենք բարձր մակարդակի շփումների»:
Ռոբերտ Հարությունյանը՝ Սյունիքի իրավիճակի մասին. ՈւՂԻՂ: