Բաժիններ՝

ԱՄՆ-ը երրորդ անգամ արգելափակել է Մերձավոր Արեւելքի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարությունը

Միացյալ Նահանգները շաբաթվա մեջ երրորդ անգամ արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից մայիսի 16-ին ընդունված հայտարարությունը, որն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անհապաղ հրադադար հաստատելու կոչ է անում: Այդ մասին հաղորդել է The Times of Israel թերթը՝ վկայակոչելով համաշխարհային կազմակերպության դիվանագետներին:

Հայտարարության նախագիծը պատրաստվել է Նորվեգիայի, Թունիսի և Չինաստանի կողմից: Նրանում քննադատության են ենթարկվում հակամարտության երկու կողմերը: Հրատարակությունը գրում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստերի փակումը, որոնցում քննարկվել է հայտարարությունը, անցկացվել են անցած շաբաթ՝ մայիսի 10-ին և 12-ին, Խորհրդի 14 և 15 անդամներ պաշտպանել են այն: Հայտարարության ընդունումը պահանջում է միաձայն հավանություն, սակայն, մի քանի դիվանագետների խոսքով, դրա դեմ հանդես է եկել ԱՄՆ-ը, որը հայտարարել է, թե իրեն ավելի շատ ժամանակ է հարկավոր իր սեփական դիվանագիտական ջանքերն իրականացնելու համար, նշում է թերթը: Մայիսի 16-ին կայացած բաց նիստում ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրները հակամարտության կողմերին կոչ են արել՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և քաղաքական լուծում գտնել:

«ԱՄՆ-ը բոլոր կողմերին հորդորում է՝ ապահովել խաղաղ բնակիչների պաշտպանությունը և հարգել միջազգային հումանիտար իրավունքը»,-հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը: «ԱՄՆ-ը կոչ է անում ՀԱՄԱՍ-ին և Գազայի հատվածում պաղեստինյան մյուս խմբավորումներին՝ դադարեցրել հրթիռների արձակումները և մյուս սադրանքները (…) Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին՝ խուսափել այն գործողություններից, որոնք վնաս են հասցնում խաղաղ ապագային»,-հավելել է նա: ՉԺՀ-ի ԱԳ նախարար Վան Ին նույնպես քննադատել է շարունակվող բռնությունը տարածաշրջանում և հակամարտության կողմերին կոչ է արել՝ անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները: Ռուսասկան կողմը նիստում նույնպես դատապարտել է բռնությունը խաղաղ բնակիչների նկատմամբ և հակամարտության կողմերին կոչ է արել՝ սահմանել հրադադարի ռեժիմ: Իսրայելն արդեն շուրջ մեկ շաբաթ Գազայի հատվածին հարվածներ է հասցնում ի պատասխան այնտեղից իրականացվող հրթիռների արձակումներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս