Գեներալ Միքայել Հարությունյանին առաջադրված մեղադրանքը վերաորակելուց հետո, հիմա էլ վերաորակվել է Գևորգ Կոստանյանին ներկայացված մեղադրանքը: Պարզ մարդկային լեզվով ասած՝ Գևորգ Կոստանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պարտակել էր տապալել սահմանադրական կարգը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ոչ միայն «ամրոցների», այլև հայրենիքի հնարավոր ու անհնար բոլոր դռները թշնամու առաջ բացած կամ բաց թողած, երկիրը կապիտուլ յացիայի տարած, հազարավոր զոհերի պատճառ դարձած, Հայաստանի անվտանգությունը խարխլած Նիկոլ Փաշինյանի մի քանի թիմակիցներ նախօրեին ձայն ձայնի տված հարձակվել էին ընդդիմության, ի մասնավորի՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի վրա՝ մեղադրելով ինչ-որ աներևակայական, դավադրապաշտական բաներում:
«Հրապարակ» թերթը գրում է. « Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի աշխատանքները թեժ ընթացքի մեջ են՝ ոչ միայն յուրաքանչյուր մարզում, այլեւ շրջաններում են շտաբի պատասխանատուներ նշանակվել։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցությունը բարոյահոգեբանական ծանր վիճակում է՝ պատգամավորներից ոչ ոք տեղյակ չէ՝ ինքը լինելո՞ւ է ապագա ցուցակում։ Թեման փակ է, չեն համարձակվում անգամ ակնարկել։
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուզո՞ւմ եք ասեմ, թե ինչ է կատարվում ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։ Այնտեղ մեր ժողովրդի հաջորդ պարտությունն է բեմադրվում։ Ճիշտ այնպես, ինչպես դա եղել է անցած տարվա Արցախյան պատերազմի ժամանակ։ Նույն դերակատարները, նույն սցենարը և նույն մեթոդները։ Deja vu!
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն գրեթե մեկ շաբաթ է` հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված է մի վիճակ, որը, բացի անվտանգային հարցերից, ի ցույց է դնում նաև խնդիրներ, որոնք վերաբերում են երկրի կառավարմանը: Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ զրույցում անդրադարձել ենք այդ խնդիրներին՝ դիտարկելով նաև երկրի առջև առկա սպառնալիքները:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի համագումարում հայտարարեց, որ նախընտրական ցուցակը կգլխավորի ինքը: «Ինչ վերաբերում է Կոնգրեսի՝ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վճռին, ապա համագումարից խնդրում եմ՝ դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը»,- ասաց նա:
Անգլիայի Էսսեքսի կոմսությունում դեռահասները կրոնական դրդապատճառներով հարձակում են կատարել մի տղամարդու վրա, ինչից հետո հարկ է եղել նրան հոսպիտալացնել: Այդ մասին հաղորդել է տեղի ոստիկանությունը։ Ինչպես հաղորդել է Mirror թերթը, սինագոգի մերձակայքում հարձակման հետեւանքով տուժածը Րաֆի Գուդվինն է:
«Լույս» հիմնադրամի անվտանգության ու արտաքին հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է։
«Մեզ հաջողվեց պահպանել Արարատյան դաշտը, Երևանը և մեկ արոտավայր Տավուշում, կեցցե Նիկոլ Փաշինյանը»,- ինչ-որ ժամանակ հետո այսպիսի բովանդակությամբ հայտարարություններ կարող են հնչել, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի պահպանել իշխանությունը Հայաստանում։ Սյունիքում ու Գեղարքունիքում տեղի ունեցող իրադարձություններն առանց պատերազմի Հայաստանն էքսպանսիայի ենթարկելու ցցուն օրինակներ են, իսկ ադրբեջանաթուրքական էքսպանսիան, ինչպես հայտնի է, սահմաններ չունի։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Հա, ու հիշեք նաև, որ գերագույն գլխավոր շակալը անգամ պատերազմից հետո հայտարարեց, որ Արցախյան խնդրի լուծումը պիտի նաև ադրբեջանցիների սրտով լինի։
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Բոլոր հարցերը արդեն հարթվել են, չէինք ասի, որ ամբողջովին կարգավորված է, բախում չի եղել, բայց կարող ենք ասել, որ այդ իրավիճակը հանդարտվել է
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով ավերվել է Վակուֆների (կրոնական սեփականության) և կրոնի գործերի նախարարության շենքը
«Եթե դուք էլեմենտար հարցեր չեք կարողանում լուծել՝ չեք կարողանում պետության սահմանները պաշտպանել, հետո դիմում ենք ընդդիմությանը, ասում եք՝ մի քաղաքականացրե՞ք, հասարակության ուշադրությունը մի հրավիրեք նրա վրա, որ ապաշնո՞րհ է այս իշխանությունը: Դա անհեթեթ է: Մարդիկ չենք կարողանում հարց լուծել, 200 զինվոր մտնում է ՀՀ տարածք, վազում են՝ Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին խնդրում են, ասում են՝ եկեք, մեր տեղը հարցը լուծեք, հետո հակառուսական ալիք է բարձրանում, թե ինչու հարցը չի լուծվում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը:
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Թուրքական «Troy Teknoloji Savuma» ընկերությունը ստեղծել է մինի հրթիռներ, որոնք կարելի է ինտեգրել մինի և միկրո անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ): Նշվում է, որ 170մմ երկարություն և 40մմ տրամաչափ ունեցող հրթիռը նետվում է 550մմ երկարությամբ հրթիռանետից:
«Եթե տվյալ իշխանությունը չի կարողանում ապահովել սահմանային ամբողջականության խնդիրները, ուրեմն՝ տվյալ իշխանությունը պետք է փաստի, որ ինքը տապալել է, ինչպես այլ ոլորտներում, տապալել է նաև տարածքային ամբողջականության պահպանումը։ Այս իշխանությունների պարագայում, կարող ենք սպասել, որ ադրբեջանական սադրանքները, նկրտումները շարունակվելու են, ադրբեջանական պահանջները շարունակվելու են։ Ակնկալել, որ Ադրբեջանը կպահի որևէ պայմանավորվածություն, կամ կառուցողական դիրքորոշում կցուցաբերի՝ ինքնախաբեություն է։ Պետք է սպասենք այս ոճով ագրեսիվ, ավելի ագրեսիվ գործողությունների շարունակություն, ադրբեջանական նոր պահանջներ, որը սպասելի է ադրբեջանական պետական մտածողությանը քիչ թե շատ ծանոթ մասնագետի համար»։
Վրաստանն այժմ անցնում է կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքի գագաթնակետը, և իրավիճակը հետզհետե բարելավվում է:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը ԱՄՆ-ի և Եգիպտոսի գործընկերների հետ մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ:
Ադրբեջանական զինուժի կողմից իրականացված սադրանքներից հետո հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, նախորդ օրվա համեմատ, էական փոփոխություններ չի կրել։
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի ևս մեկ թունելի, ինչպես նաև հրթիռների արձակման ստորգետնյա և ցամաքային կայանների ուղղությամբ
Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է։
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
ՀՀ ԶՈւ ԳՇ-ն հերքել է որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե Վարդենիսի սահմանային հատվածում ադրբեջանցիներ հայկական դիրք են գրավել, տեղեկացնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը
Ոստիկանությունը քիչ առաջ բերման է ենթարկել նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր առավոտյան դարձյալ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հատել էին հայ-ադրբեջանական սահմանը, զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել Հայաստանի տարածքից, նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ երեկոյան: Նախանշան կա նաև, որ կարող է այսօր էլ նման պրոցես տեղի ունենալ, բայց ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում է անփոփոխ:
Կենտրոնը հարցում է արել՝ պարզելու, որ եթե առաջիկայում նախագահական ընտրություններ (2023) անցկացվեն, Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մրցակցության դեպքում որ քաղաքական գործիչը որքան շանս կունենա ընտրվելու համար։
Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ Երկրապահ կամավորական միությունում (ԵԿՄ) համազգեստ և զենք են բաժանում՝ ավտոբուսներով ճանապարհելով սահման։