«Սա իրականում ահավոր երևույթ է, աղետ է…». Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատերս չենք ուզում հավատալ, որ պետությունը դադար է առել, ինչի մասին բազմիցս գրեցի այս շրջանում: Սա իրականում ահավոր երևույթ է, աղետ է, քանի որ չկա անվտանգության որևէ երաշխիք, ուղղակի չկա՝ լինի ներքին, թե արտաքին վտանգների դեմ:

Անվտանգություն ապահովող պետական հաստատությունները չեն գործում. Չգիտեմ, թե պատճառը երկրի առաջին դեմքն է, թե փտած համակարգը վերջնականապես փլուզվել է, բայց մի բան հաստատ է՝ պետությունը դադար է առել և արդյունքում թշնամաբար տրամադրված հարևանները պոկում են ինչ կարող են, ավելի շուտ ուզում են՝ շարունակելով գերեվարված պահել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների:

Ես այս անվտանգության բացակայությունը շատ ցավոտ եմ տանում: Մի գուցե ասածս անհավատալի թվա, բայց հրացանը կողքս եմ քնում: Հա կթվա, թե Երևանում և երկրում կյանքը խաղաղ է, բայց իրականության մեջ պատերազմն չի ավարտվել, այն մտել է մեր մեջ և սպանում է ներսից՝ հասցնելով հոգեխանգարման:

Պետություն եմ ուզում, անվտանգային համակարգեր և սոցիալ-քաղաքական կայունություն եմ ուզում. Իմ և ձեր տների հրացանները որևէ կերպ չեն կարող փոխհատուցել սրանց բացակայությունը»:

Տեսանյութեր

Լրահոս