«Սպասեք պաշտոնական հայտարարության, կամ դիմեք ավելի բարձր ատյաններին». Սյունիքի մարզպետի խորհրդականը՝ բանակցությունների մասին
Մայիսի 12-ին, թշնամին հատելով հայ-ադրբեջանական սահմանը, 3-4 կլիլոմետր առաջ է եկել Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում և հետ չի գնացել։ Օրեր շարունակ տևած բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել։
Մայիսի 16-ին բանակցություններն ընթացել են Արցախում տեղակայված ռուս խաղաղպահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ։ Բանակցությունների ավարտից հետո դեռևս որևէ հստակ տեղեկատվություն չկա դրանց արդյունքների մասին։
168.am-ը Սյունիքի մարպետի խորհրդական Արմինե Ավագյանից փորձեց ճշտել, թե ի՞նչ արդյունք է գրանցվել բանակցությունների արդյունքում։
«Այս պահին ոչինչ ասել չեմ կարող, իրավասու չեմ, սպասեք պաշտոնական հայտարարության, կամ դիմեք ավելի բարձր ատյաններին»,- նշեց Արմինե Ավագյանը։
168.am-ի տեղեկություններով իրավիճակն ինչպես կար մայիսի 12-ին, այդպես էլ մնացել է, որևէ փոփոխություն չկա։
Ավելին՝ նախնական պայմանավորվածության համաձայն, թշնամին մնալու է հայկական հողում, ինչը, ըստ մեր աղբյուրի՝ ՀՀ ներքին թշնամու պայմանավորվածության արդյունք է։