«Մենք անձե՞ր ենք ընտրելու, թե՞ ապագայի նախագծեր»․ Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Եթե Հայաստանն ունի քաղաքական ղեկավարություն, ապա
– որոնք են Հայաստանի սահմանները,
-ովքեր են Հայաստանի քաղաքացիները ու որ երկրի քաղաքացիներն են Արցախում բնակվողները, նաև այնտեղից Հայաստան գաղթածները,
– որն է Հայաստանի տնտեսական քաղաքականությունը,
– ովքեր են Հայաստանի դաշնակիցները,
– որ անվտանգության համակարգի մեջ ենք մտնում,
– որն է մեր ազգային շահը, ինչ հետաքրքրություններ ունենք հարևան երկրներում և ինչ քաղաքականություն ենք վարում նրանց նկատմամբ,
– ինչ իրավունքներ ու ինչ պարտականություններ ունեն քաղաքական կուսակցությունները, որոնք են այն կարմիր գծերը, որոնք անցնելուց դեպքում կպատժվեն և ինչպես կպատժվեն, որ օրենքներով,
– եթե կան կուսակցություններ, որոնք իրենց գործողություններով ու խոսքերով խախտում են պետական անվտանգության ռազմավարությունն, ապա ինչպիսինն է լինում նրանց քաղաքական ճակատագիրը, կան նման հոդվածներ կուսակցությունների մասին օրենքում, կամ օրենսդրության մեջ,
– ինչ պահանջներ ու ակնկալիքներ ունի այդ ղեկավարությունն
Հայաստանի քաղաքացիներից, ինչ ուղերձներ է ուղղում քաղաքական ղեկավարությունն իր քաղաքացիներին:
Եթե մենք չունենք նման քաղաքական ղեկավարություն, որն ունի այս հարցերի պատասխանն, ապա իշխանության հավակնություն ունեցող ուժերն արդյոք ունեն այս հարցերի պատասխանները, որոնք մենք կլսենք քարոզարշավի ժամանակ:
Մենք անձեր ենք ընտրելու, թե ապագայի նախագծեր:
Հ.Գ. Հարցերը կարող ենք ինքնուրույն շարունակել, ցուցակը բաց է»: