«Դիմում եմ ՀՀ գլխավոր ոստիկանին․ մի օր քեզ գործից հանելու են ճի՞շտ կլինի, որ քեզ հետ վարվեն նմանապես»․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Ազատության հրապարակում շատ լավ հանդիպում ունեցանք հանրության հետ։ Տասնյակ, հարյուրավոր մարդիկ կամավորագրվեցին։

Միջոցառումը, սակայն, պղտորեց մի միջադեպ։ Տեղի ունեցավ վեճ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի և լրագրող Արտեմ Խաչատրյանի միջև։ Իմ համակրանքը պ-ն Հարությունյանի կողմն էր։

Լավ, հիմա վեճ էր եղավ։ Անհասկանալի է, թե ի՞նչու դեպքի վայրում գտնվող ոստիկանները որոշեցին քաշքշել Խ. Հարությունյանին և մեքենա նստեցնել։

Դիմում եմ ՀՀ գլխավոր ոստիկանին։ Մի օր քեզ գործից հանելու են։ Ճի՞շտ կլինի, որ քեզ հետ վարվեն նմանապես»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31